Ըստ NBC-2-ի՝ չորեքշաբթի օրը՝ հունվարի 6-ին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլ, ոստիկանությունը հայտնաբերել է պիկապ բեռնատար, որի մեջ կար 11 ռումբ և զենք:
Զեկույցում նշվում է, որ մեքենան պատկանել է ոմն Լոննի Լերոյ Քոֆմանին և գտնվել է Ազգային հանրապետական ակումբի մերձակայքում՝ Կապիտոլիումից ընդամենը երկու թաղամաս հեռավորության վրա: Ֆուրգոնի սեփականատերը բերման է ենթարկվել:
Անկարգությունների օրը հայտնաբերվել և վնասազերծվել է ևս երկու ինքնաշեն պայթուցիկ սարք՝ Ազգային հանրապետական կոմիտեի շտաբի և Ազգային ժողովրդավարական կոմիտեի շտաբի մոտ:









































