Ինդոնեզական Sriwijaya Air ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել շաբաթ օրը՝ հունվարի 9-ին, Ջավա ծովում՝ Ջակարտայի մոտ՝ Լակի կղզու մոտակայքում: Այդ մասին տեղեկացնում է Detik լրատվական կայքը:
«Սինգհուա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ջրի մեջ հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներն ու ուղևորների մարմինները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինդոնեզական Sriwijaya Air ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռը, որում եղել են ուղեւորներ, անհետացել է ռադարներից: Օդանավում եղել է ավելի քան 50 ուղևոր, այդ թվում՝ երեխաներ:








































