ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը խոսել է Կապիտոլիումում հունվարի 6-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին: Ըստ նրա՝ խոսքը քաոսի մասին է, որը արդյունք էր պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ժողովրդավարության վրա հարձակումների:
Նրա խոսքով՝ ինքը չի կարող ապստամբներ անվանել այս անկարգությունների մասնակիցներին: Ըստ Բայդենի՝ «սրանք ամբոխ են, ապստամբներ, ներքին ահաբեկիչներ»:
Բայդենը նշել է, որ Թրամփը հարձակվում էր ազատ մամուլի վրա, երբ նա լրագրողներին անվանում էր ժողովրդի թշնամիներ: Նա հարձակվել է նաև հետախուզական ծառայությունների և զինվորականների վրա:
Բացի այդ, Բայդենը մեղադրել է Թրամփին ամբոխը ընտրողների կամքին հակառակ օգտագործելու մեջ: Նրա խոսքով ՝ Ամերիկայի ներկայիս առաջնորդը փորձել է ամբոխին օգտագործել «ամերիկացի ընտրողների ձայները լռեցնելու համար»:









































