Saturday, 27 06 2026
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք

ԱՄՆ ու Ֆրանսիայի արցախյան ծրագրերը

Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական հայտարարությունները վկայում են, որ արցախյան հարցում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի դերի առավելագույնս արագ և ընդգրկուն վերականգնելը Հայաստանի և Արցախի համար ընդհուպ ազգային անվտանգության հարց է: Այստեղ, սակայն, հարկ է իհարկե արձանագրել, որ ձևաչափի վերականգնումը կախված է ոչ միայն Երևանից կամ Ստեփանակերտից, թեև Երևանն ու Ստեփանակերտը դրա համար պետք է անեն իրենցից կախվածն ու անգամ անհնարինը: Բայց ակնառու է, որ այստեղ առանցքային նշանակություն ունենալու է այն, թե համանախագահության ձևաչափի աշխուժացման ինչպիսի ծրագրեր ունեն հենց համանախագահներն իրենք: Ռուսաստանի հարցը այստեղ, կարծես թե, առավել պարզ է: Ռուսաստանը ներկայումս աշխատում է Անկարայի հետ, երբեմն Բաքվով միջնորդավորված: Մոսկվայի համար խնդիրը կենսական նշանակության ռեգիոնում կառավարելի իրավիճակի պահպանումն է, որը նա կարողանում է կամ ձգտում է անել Թուրքիայի հետ:

Ցավոք սրտի, Մոսկվան այստեղ այնպիսի թույլ և աննպաստ դիրքերում է, որ նա ստիպված է լուծել այդ հարցերը Թուրքիային Կովկաս մուտք տալով, ինչն էլ տեղի է ունենում Հայաստանի և Արցախի հաշվին: Իհարկե, դա նաև Ադրբեջանի ռազմավարական սուվերենության հաշվին է, սակայն դա մեզ քիչ է մխիթարում, եթե մարտավարական առումով այսօր մենք պարտված կողմում ենք: Ինչ են ուզում Մինսկի խմբի մյուս համանախագահները, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Նրանց համանախագահ դիվանագետները այցելել էին ռեգիոն գործընթացը աշխուժացնելու համար, սակայն ավելի մեծ հավանականությամբ այդ այցը ուղղակի նոր իրավիճակին ծանոթանալու այց էր, ոչ ավելի: Ըստ ամենայնի, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեռևս չունեն նոր իրավիճակում գործողությունների ճանապարհային քարտեզ, չունեն կարևոր որոշումներ հետագա քաղաքականության վերաբերյալ, ընդ որում՝ թե՛ առանձին-առանձին, թե՛ միասին:

Այլ կերպ ասած, նրանք բարձրացնում են Հայաստանի համար կարևոր հարցեր՝ կարգավիճակ, դեօկուպացիա, սակայն առայժմ չի նշմարվում, թե ինչ պատկերացումներ ու քաղաքականություն են մշակում լայն իմաստով:

Հայաստանի համար այստեղ առաջանում է երկակի վիճակ: Մի կողմից կարևոր օրակարգային հարցեր, որոնք Երևանի համար խիստ էական են, մյուս կողմից պարզ չէ, թե այդ հարցերում որքան հեռու են պատրաստ գնալ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որպեսզի նրանց հետ գնա նաև Երևանը: Ի վերջո, հնարավոր է, որ Մինսկի խմբի համանախագահությունը ենթարկվելու է տրանսֆորմացիայի, և գործ կարող ենք ունենալ ձևաչափային բոլորովին այլ հեռանկարի հետ: Ըստ այդմ, որքան Երևանը պետք է ջանք ու եռանդ չխնայի համանախագահության ձևաչափի վերականգնմանը նպաստելու, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային շահագրգռելու համար՝ անշուշտ շարունակելով շահագրգիռ աշխատանքը Ռուսաստանի հետ, քանի որ այլ կերպ հնարավոր չէ, այդքան էլ Երևանը պետք է ի վերջո պատրաստ լինի ձևաչափային նոր իրողությունների և դրանց ուղղությամբ աշխատանքային սցենարների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում