ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հունվարի 20-ին ստիպված կլինի լքել պաշտոնը: Այսպիսով, նա խոստացել է ընտրված նախագահ Ջո Բայդենին իշխանության կանոնակարգված փոխանցում կատարել այն բանից հետո, երբ Կոնգրեսը հաստատի նրա հաղթանակը:
Ըստ CNN-ի՝ Թրամփը դեռ համաձայն չէ ընտրությունների արդյունքներին: Բայց նա այնուամենայնիվ խոստանում է «կանոնակարգված փոխանցում» կատարել հունվարի 20-ին:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի անդամները հավանություն էին տվել Ջո Բայդենի ընտրությանը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: Դեմոկրատ թեկնածուն արդեն ստացել է ավելի քան 300 ընտրական ձայն, որոնք հաստատվել են Կոնգրեսի կողմից: Որոշումն ընդունվել է Կապիտոլիումում անկարգությունների և պարետային ժամի ֆոնին:
Այժմ Թրամփը հնարավորություն չունի սահմանադրորեն վիճարկելու ընտրությունների արդյունքները:











































