Ճապոնիայի իշխանությունները արտակարգ ռեժիմ կսահմանեն Տոկիոյում և հարակից տարածքներում`նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարելու համար՝ հաղորդում է Asahi TV- ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ճապոնիայի մայրաքաղաքում արտակարգ դրության ռեժիմը կներդրվի մեկ ամսով՝ մինչև փետրվարի 7-ը:
Վերջին մեկ օրվա ընթացքում Տոկիոյում գրանցվել է COVID-19 դեպքերի ռեկորդային աճ, բացահայտվել է ավելի քան 1,5 հազար նոր դեպք:










































