Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ռուսաստանը մեծացնո՞ւմ է ճնշումը Բաքվի վրա

Ինտերֆաքսը հայտնում է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերաորակավորել է նոյեմբերի 9-ին Հայաստան-Նախիջևան սահմանին խոցված ռուսական ուղղաթիռի գործը: Այն ներկայումս անցնում է երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության հատկանիշով, այն դեպքում, երբ մինչ այդ գործը հարուցվել և քննվում էր թռիչքային անվտանգության խախտման հատկանիշով: Ակնառու է, որ քրգործի վերաորակավորումը ունի նաև քաղաքական նշանակություն, հաշվի առնելով, որ ուղղաթիռը խոցել են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ:

Բաքուն ինչպես հայտնի է խոստովանեց այդ խոցումը անմիջապես, ասելով, որ տեղի է ունեցել թյուրիմացություն և ուղղաթիռը խոցել են, չիմանալով, որ այն ռուսական զինուժինն է: Ռուսաստանն ընդունեց ներողությունը, օրեր անց հայտարարելով, որ սպասում է, որպեսզի Բաքվի ղեկավարությունը կատարի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու խոստումը: Սակայն, որևէ մեկը պատասխանատվության ենթարկված չէ:

Մենք առիթ ունեցել ենք գրելու, որ ուղղաթիռի պատմությունը, որը բավականին խորհրդավոր է մի շարք հանգամանքների բերումով, կապված նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրմանն ընդամենը ժամեր առաջ նախորդելու հետ, Մոսկվան փորձելու է որպես մահակ օգտագործել Բաքվի դեմ:

Քրգործի վերաորակավորումը ըստ էության մահակի կիրառում է, այլ կերպ ասած՝ մահակի ավելի իջեցում դեպի ներքև, այսինքն Բաքվին ավելի մոտ: Չի բացառվում, որ ավելի մոտ նաև Անկարային, որովհետև հայտնի չէ, թե ընդհանրապես ով է հրաման տվել խոցել և ով է խոցել ուղղաթիռը, եթե նկատի ունենանք, որ խոսքը Նախիջևանի մասին է, որտեղ կան նաև թուրքական ստորաբաժանումներ: Ընդ որում հատկանշական է, որ քրգործի վերաորակավորումը տեղի է ունենում դեկտեմբերի 29-ին Սոչիում Լավրով-Չավուշօղլու հանդիպումից հետո: Այդ հանդիպմանը Մոսկվան ու Անկարան խոսում էին փոխադարձ սիրալիրությամբ և ըմբռնման շեշտադրումներով, որոնք սակայն ռուս-թուրքական հարաբերությունում սովորաբար ավելի շուտ թաքցնում են ըմբռնման բացակայությունը:

Հայտնի է, որ դեկտեմբերի 29-ին լուծվեցին մոնիտորինգի կենտրոնի հետ կապված հարցեր, որի շրջանակում պետք է իրականացվի տարածքի դիտարկումներ անօդաչու հետախուզական սարքերի միջոցով: Արդյո՞ք ուղղաթիռի պատմությունը Ռուսաստանի համար լինելու է Նախիջևանը որևէ հարցադրումով քննարկումների շրջանակ բերելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում