Sunday, 07 06 2026
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է

Սա ոչ թե ազդեցության, այլ պատասխանատվության մեծացում է. Դավիթ Բաբայանը՝ ՌԴ խաղաղապահների և Արցախում նոր վերադասավորումների մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը։

-Պարոն Բաբայան, մամուլում տեղեկություն կա, որ Ձեզ պատրաստվում են նշանակել Արցախի ԱԳ նախարար…

Ես տեղյակ չեմ։ Եթե նման բան լինի, ոչ ոք չի թաքցնելու, բայց ես իսկապես տեղյակ չեմ։

-Արցախում նոր քաղաքական վերադասավորումներ սպասվո՞ւմ են։

Ընդհանրապես փոփոխությունները շատ կարևոր են, եթե որակական են։ Այդ փոփոխություններն անհրաժեշտ են ու եթե որակական են, դա  միայն դրական զարգացումների է բերելու։ Այնուամենայնիվ,  որպեսզի մենք գնահատենք ցանկացած փոփոխություն՝ ժամանակ է  հարկավոր։ Որևէ փոփոխության արդյունք անմիջապես չի երևում։ Հետևաբար փոփոխությունները պետք է լինեն որակական ու մենք պետք է որոշ ժամանակ սպասենք, նոր տեսնենք, թե դրանք ինչպիսի ազդեցություն են թողնում երկրի, պետության կենսագործունեության վրա։

-Բայց նկատելի է Արցախի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն՝ ավելի մոտ դեպի պրոռուսական կողմնորոշմանը։

-Ընդհանրապես արտաքին քաղաքականությունը մեր երկրի համար շատ կարևոր է։ Պետք է ճիշտ, հնարավորինս իրատեսական քաղաքականություն վարենք։ Իրատեսականությունը ամենակարևոր հիմքերից է, որը նաև աշխարհաքաղաքական կանոնների ճիշտ դրսևորումներից է։ Մենք ինչքան ավելի իրատեսական լինենք, այնքան ավելի արդյունավետ արտաքին քաղաքականություն ենք վարելու։

-Դա վերաբերում է  կոնկրետ Ռուսաստանի՞ հետ համագործակցությանը։

-Բոլորի։ Իսկ այն, որ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է և ռուս ժողովուրդն է եղբայրական՝  փաստ է, այդպես է արդեն դարեր շարունակ։

-Բայց  նկատելի է, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ մեծացել է նաև ռուսական ազդեցությունը Արցախում։

-Ոչ թե ազդեցությունը, այլ պատասխանատվությունը։Եթե ռուսական խաղաղապահներն այստեղ պահպանում են  խաղաղությունն ու կայունությունը՝ դա մեծ պատասխանտվություն է։ Մենք չպետք է ամեն ինչ փորձենք դիտարկել ինչ-որ ազդեցության ներքո։Պատասխանատվությունը հարյուր տոկոսով մեծացել է, նոր որակ է ստացել, որովհետև մեծ բեռ է պահպանել այդպիսի պայթյունավտանգ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը սեփական  ուժերով։

-Սա ենթադրո՞ւմ է, որ մոտ ապագայում ռուսական անձնագրերի հարցն իսկապես կարող է արդիական դառնալ։

Ռուսական անձնագրերի տրամադրումը տարբեր մարդկանց կախված չէ կարգավիճակից կամ ներկայիս իրավիճակից։ Ռուսական քաղաքացիության ընդունումը, եթե տեղյակ եք, վերջին տարիներին շատ ավելի ազատականացել է։Նրանք, ովքեր ծնվել են ԽՍՀՄ ժամանակահատվածում, կարող ենք առանց որևէ խոչընդոտի ստանալ ռուսական քաղաքացիություն։ Կապ չունի՝ Երևանում ես ապրում, Թբիլիսիիում, թե Արցախում։ Տեսեք, թե նույն Երևանում ամեն օր ինչքան մարդ կա  ՌԴ դեսպանատան դիմաց, որոնք նույնպես ուզում են ստանալ ռուսական քաղաքացիություն։Այսինքն ՝ սա կախված չէ Արցախի ներկայիս կարգավիճակի հետ,պարզապես այդ երկիրն ունի քաղաքացիություն ստանալու շատ մեղմ, լիբերալ ընթացակարգ։ Եվ անկախ նրանից՝ եթե մարդ ծնվել է  հետխորհրդային տարածաշրջանում,  շատ ավելի հեշտ է ստանում ՌԴ քաղաքացիություն և դա կախված է ներկայիս կարգավիճակի հետ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում