Friday, 26 04 2024
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը

Կդառնա՞ արդյոք Ռուսաստանը Ադրբեջանում խաղաղության հաջորդ խոչընդոտը. The National Interest (ԱՄՆ)

Զրո մտածողությունը արևմտյան միջազգային հարաբերությունների փորձագետների շրջանում այսօր նորաձևությունից դուրս է եկել: Սակայն դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ, երբ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինադադար կնքեցին Լեռնային Ղարաբաղում: Պայմանագրի ստորագրմանը նախորդեց հինգշաբաթյա արյունալի պատերազմը:

Իր վախեցնող ծանր ու փափուկ ուժի հաջող օգտագործմամբ Ռուսաստանը կարողացավ մի հարվածով դուրս մղել Արևմուտքին և դառնալ տարածաշրջանի անփոխարինելի տիրակալը:

Միացյալ Նահանգների համար այս համաձայնագիրը ռազմավարական հետընթաց է: Ռուսաստանը հանդես եկավ որպես միջնորդ և այդպիսով ստվերեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը նախկինում փորձել են կարգավորել հակամարտությունը: Հակամարտությունը լուծելու՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի փորձերը ձախողվել են և ընդգծել տարածաշրջանում Ամերիկայի ազդեցության նվազումը:

Ամենամեծ անհանգստությունն առաջացնում են պայմանագրի այն կետերը, որոնք նախատեսում են ռուս զինվորականների երկարատև ներկայությունը Ադրբեջանում: Համաձայնագրի պայմանների համաձայն՝ երկու հազար ռուս զինվորներ որպես խաղաղապահ կտեղակայվեն երկրում:

Նախկինում իշխանության զավթման ժամանակ Ռուսաստանը կարողացել է ռազմական ներկայություն հաստատել Մոլդովայում (Մերձդնեստր), Վրաստանում (Աբխազիա և Հարավային Օսիա) և Ուկրաինայում (Դոնբաս): Այդ պատճառով Ադրբեջանի ՊՆ նախկին աշխատակիցներից մեկը ասաց. «Ես չգիտեմ, թե ինչպես կավարտվի այս անգամ: Երբևէ չի եղել Կովկասում ռուս խաղաղապահների ներկայության թեկուզ մի դրական օրինակ»:

Հրադադարի մասին համաձայնագիրը նախատեսում է հինգ տարի ժամկետով Ադրբեջանում ռուսական զորքերի տեղակայում, ինչը պետք է հակակշռի արդեն իսկ Հայաստանում գտնվող զորքերին: Այնուամենայնիվ, չնայած ժամկետին, քչերն են հավատում, որ Կրեմլը ծրագրում է հեռանալ:

Սա շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար, քանի որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Եվրոպան Ռուսաստանի կախվածությունից ազատելու գործում: Այսօր Եվրոպան Ռուսաստանից ներկրում է բնական գազի 40%-ը և հում նավթի 30%-ը: ՆԱՏՕ-ի երկրների էներգետիկ այս կախվածությունը դամոկլյան սրի նման կախված է դաշինքի վրա:

Ադրբեջանը կատարում է Արևմուտքը Ռուսաստանի էներգետիկ շանտաժից ազատելու իր խոստումը: 2006 թվականին ավարտվեց Վրաստանն ու Թուրքիան կապող նավթատարի շինարարությունը: Դեպի Իտալիա հասնող գազատարը պետք է ավարտվի այս ամիս: Այս ենթակառուցվածքով Եվրոպան կկարողանա Կասպից ծովով նավթ և գազ ստանալ էներգակիրներով հարուստ Թուրքմենստանից և Ղազախստանից:

Իր և իր եվրոպական դաշնակիցների շահերը պաշտպանելու համար Միացյալ Նահանգները պետք է վերականգնի դիրքերը Կովկասում: Դա անելու համար Բայդենի վարչակազմը պետք է հասկանա, թե նախորդ 20 տարիների ընթացքում ինչ սխալներ են թույլ տվել իրենց նախորդները:

Մինսկի խումբը պետք է լուծարվի: Դրա շրջանակներում բանակցություններին վերադառնալու թույլ կոչերը չեն օգնի: Այն չկարողացավ կանխել ռազմական գործողությունների սկսվելը և կարգավորել հակամարտությունը:

Ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար ԱՄՆ-ին պետք չէ նույնպիսի ռազմական ներկայություն, ինչպես Ռուսաստանին: Ռուսները փող չեն աշխատում: Ընդհակառակը, նրանք իշխանություն են բանեցնում՝ զրկելով ներդրումներից: Իրոք, Ռուսաստանն արդեն սկսել է խստացնել տնտեսական պտուտակները՝ հնազանդությունն ապահովելու համար: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեկտեմբերի 17-ին Ռուսաստանը արգելեց ադրբեջանական լոլիկի ներմուծումը՝ երկրի՝ մեծությամբ երկրորդ արտահանումը: Ռուսների վերահսկողությունը թուլացնելու համար ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա առևտրի և ներդրումների վրա:

Աջակցելով տնտեսական դիվերսիֆիկացմանը և ինտեգրմանը՝ մենք կարող ենք նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը Մոսկվայից: Օրինակ՝ խորհրդային տարիներին Ղարաբաղը տարածաշրջանում լավ պատառ էր: Հակամարտության պատճառով ներկայումս հողերի մեծ մասը չի մշակվում: Ճշգրիտ հողագործության համաշխարհային առաջատար Միացյալ Նահանգները կարող է տրամադրել տեխնիկական փորձաքննություն և աջակցություն տարածաշրջանի գյուղատնտեսության աշխուժացման և սննդի անվտանգության բարելավման համար:

ԱՄՆ-ը դեռ ժամանակ ունի փրկելու իր դիրքերը տարածաշրջանում: Այս նպատակին հասնելու համար հարկավոր չէ ոտնակոխ անել հողը: Փոխարենը Ամերիկան ​​կարող է ցույց տալ, որ ազատության և անվտանգության ճանապարհը երբեմն կարող է լինել զուտ տնտեսական:

Պատրաստեց՝ Սոնա Աբրահամյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում