Բիթքոինի արժեքը բարձրացել է ավելի քան 8 տոկոսով: Կրիպտոարժույթի գինը առաջին անգամ գերազանցել է 30 հազար դոլարի հոգեբանական նիշը:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Երևանի ժամանակով ժամը 15.21-ի դրությամբ բիթքոինը թանկացել է 2,50%-ով՝ հասնելով 30 094 դոլարի:
Բիթքոինի գինը կտրուկ բարձրացել է 2020 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին:









































