Friday, 26 04 2024
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան

Ադրբեջանի հսկողության տակ անցած 193 բնակավայրերը. ամփոփ տվյալներ. infocom.am

infocom.am-ը գրում է. Նոյեմբերի 10-ի՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումով Արցախի 121 համայնք անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։

Դեկտեմբերի 9-ին Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակեց հիշյալ բնակավայրերի ամբողջական ցանկ, համաձայն որի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում Քաշաթաղի շրջանի 54 համայնքներից 50-ը՝ բացառությամբ Բերձոր, Աղավնո, Սուս եւ Քարեգահ համայնքների: Ընդհանուր առմամբ՝ Քաշաթաղի շրջանում կա 109 բնակավայր, որոնցից Ադրբեջանի վերահսկողության տակ են 102-ը։

Infocom-ը ներկայացնում է Ադրբեջանի հսկողության տակ անցած բնակավայրերի, դրանց արդեն նախկին բնակչության վերաբերյալ ամփոփ տվյալներ՝ հիմնվելով Հակոբ Ղահրամանյանի՝ 2015 թվականին հրատարակված «ԼՂՀ վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի տեղեկատու» գրքում առկա տեղեկությունների վրա։

Այսպես, Քաշաթաղի ընդհանուր բնակչությունը կազմել է 10․380 մարդ, որից 7770-ը տեղաբաշխված են եղել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Ընդհանուր եղել է 2884 տնտեսություն, որից 2162-ը նույնպես տեղաբաշխված են եղել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Մարտակերտի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը

Շահումյանի շրջանը կազմված է 52 համայնքից, որոնց մի մասը նախկինում եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ, մի մասն էլ 90-ականների պատերազմից հետո չի բնակեցվել։ Շահումյանի շրջանում ընդհանուր առմամբ բնակեցված է եղել 16 համայնք (19 բնակավայր)։ Կառավարության հրապարակած ցանկի համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել բոլոր 16 համայնքները։ Սակայն, ինչպես հետագայում պարզ դարձավ, Չարեքթար եւ Ակնաբերդ համայնքները մնում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Այսպիսով՝ Ադրբեջանին են անցնում Շահումյանի շրջանի 14 համայնքներ (17 բնակավայրեր)։ Այս 14 համայնքների բնակչության թվաքանակը կազմել է 2759 մարդ, կար 556 տնտեսություն։

Հադրութի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, դպրոցների եւ եկեղեցիների թիվը

Հադրութի շրջանի 30 համայքներից 28-ն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այստեղ բնակավայրերի թիվը 48 է, որոնցից 5-ը բնակեցված չեն եղել։ Այսպիսով՝ Հադրութի շրջանից Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 42 բնակավայր։ Նշված բնակավայրերում բնակչության թվաքանակը կազմել է 11․936 մարդ, եղել է 3346 տնտեսություն։

Հադրութի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, 
դպրոցների եւ եկեղեցիների թիվը

Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրումով Ադրբեջանի հսկողության տակ անցան նաեւ Շուշիի շրջանի Շուշի, Քարին տակ եւ Քիրսավան բնակավայրերը։ Այս երեք բնակավայրերի բնակչության թվաքանակը կազմել է 5106 մարդ, կար 1772 տնտեսություն։

Շուշիի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, 
դպրոցների եւ եկեղեցիների թիվը

Ասկերանի շրջանից Ադրբեջանի հսկողության տակ է անցել 8 բնակավայր։ Այս բնակավայրերի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմել է 2609 մարդ, եղել է 644 տնտեսություն։

Ասկերանի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, 
դպրոցների եւ եկեղեցիների թիվը

Ցանկի համաձայն՝ 7 բնակավայր էլ Մարտունու շրջանից է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս բնակավայրերի բնակչության թվաքանակն ընդհանուր կազմել է 2598 մարդ, կար 643 տնտեսություն։

Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի, 
դպրոցների եւ եկեղեցիների թիվը

Ընդհանուր առմամբ, Արցախի բնակավայրերի ընդհանուր թիվը 380 է, որից 33-ը բնակեցված չի եղել, 29-ը նախկինում եղել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ ահա այս պատերազմից եւ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համայնքներից եւս 193-ն անցան Ադրբեջանին։ Փաստացի, Արցախի՝ հայկական վերահսկողության տակ եղած 351 բնակավայրերից Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 193 բնակավայր կամ Արցախի բնակավայրերի 55%-ը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում