Friday, 12 06 2026
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին

Գալիք տարին լինելու է համեմատաբար ծանր, մեզ դեռ բազմաթիվ մարտահրավերներ են սպասվում. Կապանի քաղաքապետ

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի՛ կապանցիներ

Եվս մի քանի ժամ և մենք հրաժեշտ կտանք 2020 թվականին։ Ամփոփելով տարին չենք կարող չնշել, որ այն ամբողջ աշխարհի, և հատկապես, հայերիս համար եղավ ծանր ու դաժան տարի։ 2020 թվականը տարեսկզբին նշանավորվեց կորոնավիրուսային համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներով և մարդկային մեծ կորուստներով։ Այնուհետև դրան զուգահեռ հաջորդեց Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը և նրա թողած ցավալի հետևանքները, որոնց մենք այսօր էլ ականատես ենք լինում։ Հստակ է, որ այսօրվա իրականությունը բոլորովին այլ է, մենք գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ, ինչը պետք է ընդունենք որպես անհերքելի փաստ, բայց և միաժամանակ, հուսահատության գիրկը չընկնենք։

Պետք է գիտակցենք, որ կյանքը շարունակվում է՝ անկախ ամեն ինչից, անկախ նրանից թե որքան շատ են վատ իրադարձությունները, պետք է բռնենք համախմբման ճանապարհը, շարժվենք առաջ, անենք հնարավորն ու անհնարինը՝ վերագտնելով վաղվա անվտանգ օրվա հանդեպ վստահությունը։ Կարծում եմ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համեմատաբար ծանր և դրա համար անհրաժեշտ է լինելու համառ աշխատել։ Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, արհավիրքի հաղթահարման, նոր իրողությունների պայմաններում՝ նոր ու ստեղծագործ քայլերի տարի։ 2020 թվականից մենք մեր հիշողության մեջ կպահենք միմիայն մարտական գործողությունների ժամանակ հայրենիքն իրենց կյանքով, առողջությամբ ու խիզախությամբ պաշտպանած տղաների սխրանքը։ Եվ 2021 թվական կմտնենք մեր պետության և բանակի շուտափույթ վերականգման ցանկությամբ։

Սիրելի՛ համաքաղաքացիներ

Առաջընթացի ճանապարհին մեզ դեռ բազմաթիվ մարտահրավերներ են սպասվում, և միայն մեր միասնականության, հանդուրժողականության, յուրաքանչյուրիս անհատական ներգրավածության և հավաքական ջանքի շնորհիվ կհասնենք ցանկալի արդյունքի։ Մեզնից է կախված թե ինչպիսին կլինի վաղվա օրը և գալիք տարին։ Մաղթում եմ, որ բոլորս հավատանք և վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք և արժանապատվորեն օգտագործենք մեզ տրված հնարավորություններն ու ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի անվտանգ և ավելի ապահով։ Թո՛ղ այս նոր տարին մեզ իրական ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, հավատ, համբերություն, պայքարի ՈՒԺ ու նոր ԿՅԱՆՔԵՐ բերի։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում