Wednesday, 24 06 2026
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը

Գերխնդիրը ծանր և պարտված պատերազմից հետո

Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այն, որ Արցախի դեմ ծանր պատերազմից հետո ստեղծված հոգեբանական, քաղաքական, տնտեսական ծանր իրավիճակում գերխնդիրը Հայաստանի կամ հայկական պետականության ինքնիշխանության վերականգնումն է: Չվերականգնելով ինքնիշխանությունն ու սուբյեկտությանը հասցված ծանր հարվածը, մենք չենք կարող հավակնել մեր պետական, ազգային, անգամ հանրային խնդիրների լուծմանը թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության հարթություններում: Ընդ որում, տվյալ պարագայում էական չէ, թե այդ ամենը ներկայումս ումից է կախված՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ին, Հնդկաստանից, թե՞ Ավստրալիայից: Որևէ մեկ երկրից միարժեք կախվածությունը նշանակում է լրջագույն խնդիր, իսկ այդ լրջագույն խնդիրը ժամանակի ընթացքում սպառնում է վերածվել խորքային ճգնաժամերի: Միևնույն ժամանակ, այդուհանդերձ, ումից կախված լինելու հարցը ունի նաև իր նշանակությունը, եթե նկատի ունենանք այն, որ մենք այսօր կախված ենք պետությունից, որը գտնվում է ամենևին ոչ առաջադեմ և արդիական երկրների շարքում, այլ ըստ էության ապրում է որպես կայսրություն փլուզման իր երկրորդ վայրիվերումը: Եվ ավելին, այդ պայմաններում՝ Ռուսաստանը գտնվում է գործնականում Թուրքիայի հետ պայմանավորվածություններից մեծ կախվածության մեջ, ինչն իր հերթին մեզ համար ոչ թե անվտանգության երաշխիք է, այլ սպառնալիք: Կամ՝ առնվազն 50/50, եթե, իհարկե, պատեհ է պետության ճակատագրի հարցում այդպիսի բնորոշումը:

Այդ ամենով հանդերձ, սակայն, կա հարցերի հարց՝ ինչ անել, ինչպես վերականգնել ինքնիշխանությունը, հատկապես եթե թուլացող Ռուսաստանը, այդուհանդերձ, բավականաչափ ագրեսիվ և ուժեղ է մեզ որևէ օրակարգ և վեկտոր պարտադրելու հարցում: Ինքնիշխանության վերականգնումը, իհարկե, չի կարող լինել Ռուսաստանի դեմ աշխատանքով: Ավելին, դա պետք է ենթադրի առաջին հերթին նաև աշխատանք Ռուսաստանի հետ, այդ թվում՝ հավաստիացումով, որ պետք չէ ահաբեկվել Հայաստանի ինքնիշխանության գաղափարից, պետք է դուրս գալ կայսերական այդ բարդույթից, այլապես դա հարվածում է ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին: Մյուս կողմից, Ռուսաստանի հետ աշխատանքը պետք է ուղեկցվի Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ ու Եվրամիության, ԵՄ առանձին անդամ պետությունների, առաջատար Գերմանիայի և Ֆրանսիայի, նաև եվրոպական ինստիտուտների հետ աշխատանքով: Մյուս առանցքային ուղղությունը Հայաստանի համար պետք է լինեն Իրանն ու Չինաստանը: Այդ ամենը պահանջելու է շատ մեծ իմաստնություն ու ճկունություն, հաշվի առնելով գործնականում բոլոր բևեռների իրարամերժությունը: Սակայն չկա այլ տարբերակ: Միևնույն ժամանակ, այդ իրարամերժությունը հաղթահարելու կամ առնվազն սուր անկյունները հարթելու բանաձևը, թերևս, ինքներս մեզ հետ աշխատանքն է, այսինքն՝ ներհայկական պայմանավորվածությունն ու հարաբերությունների աշխատանքային ձևաչափերի մշակումը: Բազմավեկտոր պետական քաղաքականությունը կարող է սկզբնավորվել միայն ներսում բազմազան հասարակության համակեցության ձևաչափերի բազմազանություն մշակելուց: Մենք պետք է դադարենք լինել պարզունակ սխեմաների կամ սևի և սպիտակի հասարակություն՝ որպես ինքնիշխանության վերականգնման առաջնային քայլերից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում