Լիբանանի հետախուզության աշխատակիցները չորեքշաբթի օրը բերման են ենթարկել Բեյրութում սրճարանների և գիշերային բարերի վրա հարձակումներ նախապատրաստող վտանգավոր ահաբեկչի: Ինչպես հաղորդվում է անվտանգության ծառայությունների հայտարարության մեջ, նա, պարզվում է, 20-ամյա սիրիացի է, կապված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ։
«Հարցաքննության ընթացքում գրոհայինը խոստովանել է, որ Սիրիայում ԻՊ առաջնորդներից հանձնարարություն է ստացել պատրաստել պայթուցիկ գոտիներ, ինքնաշեն ռումբեր և զենքեր, որոնք պետք է օգտագործվեին ահաբեկչությունների ժամանակ», – ասվում է փաստաթղթում:
Հարձակումը նախապատրաստվում էր Ֆուրն Շեբակի շրջանում տեղակայված բանակային կետերից մեկի դեմ, բացի այդ հարձակման թիրախներն էին Բադարո թաղամասում գտնվող սրճարաններն ու գիշերային բարերը: