Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Փաշինյանի հրաժարականին հասնելու գլխավոր իմաստը՝ ժողովրդի իշխանության հաղթահարումն է

«Վարչապետն օրերս, երբ հրապարակեց արտահերթ ընտրություններ անցկացնելու հանձնառության մասին, մեր կուսակցությունն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ. պատրաստակամություն հայտնեցինք ընտրություններին և քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու վերաբերյալ: Այսօրվա հանդիպումը հենց այդ օրակարգին էր վերաբերում, թե մենք ինչ վերաբերմունք ունենք արտահերթ ընտրությունների գաղափարի վերաբերյալ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացած հանդիպմանը:

«Մենք ամբողջությամբ համակարծիք ենք, որ ստեղծված իրավիճակը կարելի է հանգուցալուծել բացառապես արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցակցնելու միջոցով: Անհեթեթ եմ համարում հրաժարականի վերաբերյալ այն պահանջները, որ կան հրապարակում և հրապարակից դուրս: Խորհրդարանական ուժերից մեկը՝ ԲՀԿ-ն, 17 ուժերի մաս է կազմում և նրանք վարչապետի հրաժարականն են պահանջում, նաև «Լուսավոր Հայաստանն» է պահանջում, բոլորը, թերևս, տարբեր պատճառներ ունեն, բայց գլխավոր պատճառը, իմ համոզմամբ, այն է, որ այդ ուժերը սկեպտիկ են իրենց հնարավորությունների մասով, առնվազն նրանք հասկանում են, որ նոր ընտրությունները կրճատելու են նրանց՝ խորհրդարանում լինելու հնարավորությունը»,- նշեց Բաբաջանյանը՝ նաև ընդգծելով, որ իր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու գլխավոր նպատակը հաղթահարելն է ժողովրդի իշխանությանը:

Պատգամավորի խոսքով՝ ժողովրդի իշխանության սիմվոլը Նիկոլ Փաշինյանն է, և նրա հրաժարականին հասնելով այդ ուժերը, ըստ էության, հաղթահարած կհամարեն ժողովրդի իշխանությունը և դրանից հետո ինչ ուզեն, կարող են անել:

«Մենք դեմ ենք, որ մեր երկրում հաղթահարվի ժողովրդի իշխանությունը, հակառակը՝ մեր քաղաքական ուժը գործողությունների ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որպեսզի անհրաժեշտ քայլերը կարողանանք արագորեն իրականացնել, դրանք հարցեր են, որոնք վերաբերում են Ընտրական օրենսգրքին, դատական իշխանությանը, Հակակոռուպցիոն մարմնին, ԿԸՀ-ին: Սրանք այն անհրաժեշտ կառուցակարգերն են, որոնք կպաշտպանեն ժողովրդի իշխանությանը: Առանց այս հարցերին լուծում տալու կարելի է համարել, որ ժողովուրդը որևէ մասնակցություն և որևէ ազդեցություն չի ունենալու ընտրությունների ելքի վրա:

Եթե մենք հավատում ենք, որ ժողովրդի կամքը պիտի որոշի այս երկրում իշխանության հարցը, ուրեմն պետք է այս փոփոխությունները լինեն հանուն ժողովրդավարության պաշտպանության: ժողովրդավարությունը չի կարելի թողնել անպաշտպան: Եվ իմ ուղերձը վարչապետին այն էր, որ այս իրավիճակում իրավունք չունենք արագ ընտրությունների գնալու որոշում կայացնելու, պետք է նախ քայլեր ձեռնարկվեն հիմնարար փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ, որից հետո միայն պիտի տեղի ունենան արտահերթ ընտրական գործընթացները»,- նշեց Բաբաջանյանը: Նա նաև նկատեց, որ ընտրությունները մերժող ուժերը չեն ուզում դիմել հասարակությանը:

Արման Բաբաջանյանի դիտարկմամբ՝ ժողովրդավարությունը նույնպես ոչ պակաս կարևոր անվտանգային հարց է Հայաստանի համար: «Եվ այն անհրաժեշտ պաշտպանություն պիտի գտնի այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կպաշտպանեն Հայաստանում արտահերթ ընտրությունների ճանապարհով իրավիճակը հանգուցալուծելու ուղին»,- եզրափակեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում