Խորվաթիայի կառավարությունը հունվարի 2-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների: Այս մասին հայտնում է Hina գործակալությունը՝ հղում կատարելով երկրի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հայտարարությանը:
«Այս հարցի վերաբերյալ ես խորհրդակցել եմ Հանրապետության նախագահի և Խորհրդարանի նախագահի հետ: Նրանք նույնպես պաշտպանում են այս որոշումը», – ասել է Պլենկովիչը:
Դեկտեմբերի 29-ին Խորվաթիայում 6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Արդյունքում, յոթ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Նաև ոչնչացվել է Պետրինյա քաղաքի գրեթե կեսը, որը մոտ էր ցնցումների էպիկենտրոնին: