Ինչպես հաղորդում է ABC-ն, Քրիս Սթենիֆորտը մահացել է տրոմբի առաջացման պատճառով, որը օրական 12 ժամ տևող տեսախաղերի հետևանք էր: Այս դեպքը լուրջ անհանգստություն է առաջացրել տեսախաղերի անվտանգության առումով: Հայտնի է, որ տրոմբոզն առաջացել է ոտքի արյունատար անոթներում: Նա մի քանի ժամ խաղալուց հետո գնացել է քնելու՝ լուրջ ցավեր ունենալով կրծքավանդակի շրջանում, իսկ հաջորդ օրը մահացել է:
«Տրոմբոզների առաջացման ամենակարևոր պայմաններից է ճարպակալումը, ծխելը, հակաբեղմնավորիչների գործածումը, երկարատև թռիչքները, մեքենայով երկար երթևեկելը կամ համակարգչային խաղերը: Ընդ որում՝ տրոմբը կարող է առաջանալ բոլոր տարիքներում»,- ասում է Վինտրոպի համալսարանի հոսպիտալի աշխատակից դոկտոր Ֆիլ Ռանգոն: