Monday, 13 05 2024
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի

ԱՄՆ-ում հասկանում են՝ ինչ եղավ նոյեմբերի 9-ին. կասկած չկա՝ Բայդենի օրոք կընդունվի բանաձև, որով սանկցիաներ կսահմանվեն Ադրբեջանի դեմ

ԱՄՆ կառավարության հնարավոր մասնակի փակման նախօրեին նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան ստորագրեց 2.3 տրիլիոն դոլարանոց օրինագիծը, որը ներառում է 900 միլիարդ դոլար COVID-19-ի օգնության փաթեթն ու կառավարության աշխատանքները մինչև 2021 թվականի սեպտեմբեր ֆինանսավորելու 1․4 տրիլիոն դոլարի օրինագիծը:

Հիշեցնենք, որ օրինագիծը ներառում է նաև դրույթներ հայ-ադրբեջանական վերջին պատերազմին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող: Օրինագծի 615 հատվածում՝ վերնագրված «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական», նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաև հետևյալ դրույթները՝ տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը և գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում, ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը, տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում մոտակա և միջնաժամկետ հեռանկարում։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը արցախյան հարցի շուրջ ակնհայտ է։ «Միացյալ Նահանգները դժգոհ էր այն հայտարարությունից, որ արվեց Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի կողմից։ Դժգոհ էր մի քանի պատճառներով՝ համանախագահող երկրները՝ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները տեղյակ էլ չէին, որ նախատեսվում էր ինչ-որ քայլ անել Ղարաբաղի հարցով։ Պարզ է, որ իրենք հասկացան, որ դա ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունք է, բայցև դժգոհ էին, որ դա իրենց թիկունքում արվեց։ Իրենք այդ հայտարարությունից նույնիսկ տեղյակ էլ չէին։ Եթե հիշում եք՝ ԱՄՆ-ն հստակ ասաց, որ կարգավիճակի հարցը ոչ մի կերպ չի հիշատակվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ ԱՄՆ-ն նաև դժգոհ էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքով Ղարաբաղը կիսվեց. «Միացյալ Նահանգների դիրքորոշումը շատ հստակ էր այն պայմանավորվածության հետ կապված, որ եղավ նոյեմբերի 9-ին։ Բացի դրանից՝ պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն իր դժգոհությունը հայտնեց, որ Թուրքիան շատ ագրեսիվ պահվածք ունի Հայաստանի հետ կապված և, եթե դուք հիշում եք, նաև պատերազմից հետո մի քանի անգամ բարձրացրեց վարձկանների հարցը։ Միացյալ Նահանգների դիրքորոշումը Ղարաբաղի հարցով բավականին հստակ էր ու ինձ չի զարմացնում, որ նման բանաձևով հանդես եկավ Կոնգրեսը, ու Թրամփն էլ ստորագրեց։ ԱՄՆ-ն հստակ նշում էր՝ Ղարաբաղի հարցը չպետք է դուրս գա Մինսկի խմբի շրջանակներից, Ղարաբաղի հարցով ոչ միայն 7 շրջանների հարցն է դրվում, այլ կարգավիճակի հարցը։ Դա նրանք հստակ ասում էին և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո։ Այդ հստակ դիրքորոշումը նրանք չէին թաքցնում նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասով։ Նրանք հասկանում էին, որ Հայաստանը ոչ թե կամավոր համաձայնվեց, այլ նրան ստիպեցին ռուս-թուրքական պայմանավորվածության արդյունքում։ Ուստի պետք չէ զարմանալ, որ Կոնգրեսը պատրաստեց այսպիսի բանաձև»։

Շարունակելով մեր զրուցակիցն ասաց. «Կասկած չունեմ, որ Բայդենի օրոք Ադրբեջանի դեմ սանկցիաներ կկիրառվեն։ Այսինքն` կլինի բանաձև, որի համաձայն Ադրբեջանի դեմ սանկցիաներ կկիրառվեն։ Թրամփն էլ քիչ բան չարեց ստորագրելով, միանշանակ սա ի օգուտ մեզ է։ Հաշվի առնենք նաև Ֆրանսիայի, Ֆրանսիայի Սենատի ու խորհրդարանի դիրքորոշումը՝ առ այն, որ պետք է բանակցվի նաև կարգավիճակի հարցը, այլապես Ֆրանսիան կճանաչի Արցախի անկախությունը։ Այս փաստաթուղթն էլ մոտ է նրան, ինչ արեց Ֆրանսիան։ Պետք է նշեմ, որ եթե կարգավիճակի հարցը անտեսվի Ադրբեջանի կողմից, սկսվի Արցախի ճանաչման պրոցես։ Ե՛վ Միացյալ Նահանգներում և՛ Ֆրանսիայում շատ լավ հասկանում են, թե ինչ վիճակում է Հայաստանը ու շատ լավ հասկանում են, որ որոշում ընդունել է ռուս-թուրքական ալյանսը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում