Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Այժմ քննարկվում է Նաիրա Զոհրաբյանին որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծը:
Ինչպես նշեց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանի հետագա պաշտոնավարումը անհնարին է: Նա ներկայացրեց, թե Նաիրա Զոհրաբյանը ինչպիսի գրառումներ է կատարել Ֆեյսբուք սոցցանցում. «Նրա գրառումներից պարզ է դառնում, որ նա մարդու անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող հայտարարություններ է արել և դասակարգել մարդկանց»` նկատի ունենալով նրա «ժեխ և ժողովուրդ» արտահայտությունները, որոնք նաև հակասում են ՀՀ Սահմանադրությունը:
Մանրամասն՝ տեսանյութում: