Wednesday, 01 05 2024
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը

«Մի կողմ թողնենք անձնական եւ խմբակային նեղ շահերը եւ համերաշխությամբ լծվենք աշխատանքի». Եվրոպայի Հայերի Համագումար

Հույսով ենք, որ եկող 2021 թվականը լինելու է խաղաղության ամրապնդման տարի եւ սկիզբը մեր գալիք հաղթանակների:

Սիրելի հայրենակիցներ,

Իր բոլոր արհավիրքներով եւ հայ ժողովրդի համար ծանր հետեւանքներով ավարտվում է 2020–թվականը:

Չլուծված բազմաթիվ ներքին ու արտաքին խնդիրներով դիմավորում ենք 2021–թիվը: Նոր տարեմուտը թող լինի այն ժամանակի սկիզբը, երբ մենք, որպես մեկ ազգ եւ ժողովուրդ պիտի մեզ մեջ ունենանք ու գտնենք այն ուժը եւ գիտակցությունը, որ Հայաստանի ու հայ ժողովրդի ներկան ու ապագան կախված է մեզանից, յուրաքանչյուր քաղաքացու, անհատի,  քաղաքական ու հասարակական կառույցների, իշխանությունների եւ ընդդիմությունների  մոտեցումներից եւ հետագա քայլերից: Որքան այդ քայլերը լինեն անկեղծ ու անշահախնդիր, խոհեմ ու հավասարակշիռ՝ հեռու արկածախնդրական, զգացմունքային բորբոքումներից, այնքանով կամրապնդվի եւ կապահովվի մեր պետականությունը:

Ամանորի առիթով Եվրոպայի հայերի համագումարի առաջնային ցանկությունն ու բաղձանքն է մեր գերիների եւ անհետ կորածների շուտափույթ ողջ եւ առողջ հայրենիք եւ տուն վերադարձը:

Ցանկանում ենք մեր զոհված հերոսների ընտանիքներին եւ հարազատներին մխիթարություն եւ հոգու արիություն ծանր կորուստի վիշտը տանելու համար, իսկ վիրավորներին շուտափույթ առողջություն եւ բնական կյանքի վերադարձ:

Մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ցանկանում ենք միակամություն, ապագայի նկատմամբ հավատքի եւ վստահության վերականգնում եւ դեպի առաջ նայելու եւ դժվարությունները հաղթահարելու աննկուն կամք:

Պետական այրերին ցանկանում ենք խորիմացություն եւ վճռականություն՝ լուծելու երկրի առջեւ ծառացած հրատապ խնդիրները, իրագործելու հեղափոխության նպատակները, որոնցից առաջնային է հանդիսանում դատաիրավական համակարգի արմատական բարեփոխությունը: Հարկավոր է օրենքի խստագույն  պահանջով պատասխանատվության ենթարկել երկիրը թալանած ու ազատության մեջ գտնվող, ինչպես նաեւ բռնություններ հրահրող եւ պետության ու պետականության դեմ դավադրություններ լարող հայտնի անհատներին եւ կառույցներին:

Բոլոր այն ուժերը, որոնք  չունեն անձնական եւ խմբակային նեղ շահեր պիտի կամք ցուցաբերեն եւ իշխանությունների հետ գործակցությամբ աշխատեն հրատապ խնդիրների համար լուծումներ գտնել եւ նախապատրաստվել արտահերթ ընտրությունների եւ համակարգային փոփոխությունների:

Մի կողմ թողնենք անձնական եւ խմբակային նեղ շահերը եւ համերաշխությամբ լծվենք աշխատանքի:

Մենք պիտի վերակազմավորվենք, հավաքագրվենք, գոտիները ամրապնդենք, փշրենք արգելակիչ եւ կաղապարված ու անպտուղ մտածողությունները,  ցուցաբերենք նոր մոտեցումներ, նոր հեռանկարներ, կիրառենք նոր մեթոդաբանություններ եւ վերազինվենք գիտությամբ եւ գիտականությամբ:

Անհետաձգելի է բանակի արդիականացումը, վերակազմավորումը եւ ամրապնդումը: Հայրենիքի անվտանգության երաշխիքը միշտ էլ մեր բանակն է եղել ու այսուհետ էլ պիտի լինի:

Հարկավոր է տնտեսական զարգացման նոր ծրագրերի լուրջ մշակում:

Հայրենիքի սահմանների ամրապնդումը, պատերազմի պատճառով առաջացած ավերածությունների վերացումը, տուժածներին օգնության կազմակերպումը, առաջնային են:

Ժամանակը թանկ է եւ չպիտի կորցնել եւ ոչ մի վայրկյան:

Սփյուռքի մեր հայրենակիցները պատերազմի ընթացքում ցուցաբերեցին իրենց անկրկնելի միասնականությունն ու եռանդը: Ցանկանում ենք, որ 2021 թվականը լինի նույնպես  համերաշխության, համախմբման եւ գործակցության տարի:

Զորավիգ կանգնենք մեր հայրենիքին եւ աշխատենք առավել արդյունավետ գործակցել պետական եւ զանազան այլ հասարակական կառույցների հետ: Խթանենք ու քաջալերենք հայրենադարձությունը, գիտակցենք, որ հայրենիքը ոչ թե կարիք ունի այսպես կոչված «փրկիչների» եւ օդային  հայրենասիրության, այլ կարիք ունի իրական, պարզ ու ազատ մտքի արտահայտությամբ արմատավորված հայրենասիրության:

Հայրենիքը կարիք ունի համերաշխության եւ առանց սպասելիքների՝ մեկ բռունցք դարձող հզոր սփյուռքի, որը պատրաստ է կազմակերպվելու, ինքնակազմակերպվելու եւ իր ներուժը ի սպաս դնելու հայրենիքի տնտեսության, գիտության, կրթության եւ համակողմանի զարգացմանը:

Խաղաղության եւ ապագայի վառ մաղթանքներով՝

Եվրոպայի Հայերի Համագումար

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում