Tuesday, 14 05 2024
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան

Ահա, թե ինչ է ՀԱՊԿ. Սերժ Սարգսյանից լավ չի ասել ոչ ոք

Ներքաղաքական պայքարի բովում Հայաստանում ջրի երես է լողացել ՀԱՊԿ խնդիրը, այդ թվում պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ին չդիմելու հանգամանքը: Այդ քննարկումը մի կողմից առաջացնում է տարակուսանք, մյուս կողմից իհարկե հատկապես այժմ հայաստանյան անվտանգային խնդիրների կարևորագույն հանգամանքներից է: Արցախի դեմ պատերազմի առաջին իսկ օրից ՀԱՊԿ-ից եկած արձագանքները եղել են հստակ, որ կազմակերպությունը պատասխանատու է իր այսպես ասած իրավական սահմանների շրջանակում: Այսինքն, եթե լինի գրոհ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա, ապա ՀԱՊԿ պատասխանատու է դրա համար:

Թե որքանով կարող է ՀԱՊԿ-ը պատասխանատու լինել դրա համար, ավելի խոսուն, քան Սերժ Սարգսյանը 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովում չի ասել ոչ ոք. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։

Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»: Ասել ավելին, քան երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2015-ի դեկտեմբերին, թերևս հնարավոր չէ, և անգամ ավելորդ է: Հատկապես, որ դրանից հետո մենք տեսել ենք թե ինչ է ՀԱՊԿ-ը՝ 2016-ի ապրիլյան քառօրյայում, և մենք լսել ենք, թե ինչ է ՀԱՊԿ-ը՝ օրերս, Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի զրույցի հայտնի ձայնագրության մեջ, որը տեղի է ունեցել 2016-ի հոկտեմբերին Երևանում, ՀԱՊԿ նեղ կազմով Վեղաժողովի ընթացքում:

Եթե կարիք կա, ապա հիշեցնենք, որ Լուկաշենկոն ՀԱՊԿ մյուս նախագահների լուռ ունկընդրության պայմաններում Սերժ Սարգսյանին համոզում էր հանձնել 7 շրջանները Ալիևի 5 միլիարդի դիմաց: Իհարկե Սերժ Սարգսյանը չէր համաձայնում, բայց խոսքն այժմ այդ մասին չէ, այլ այն մասին, թե ինչ է ՀԱՊԿ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում