Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Դատարանը մերժել է հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու և արյուն թափելու կոչ արած անձին կալանավորելու միջնորդությունը. Աբրահամյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է օրեր առաջ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու և արյուն թափելու կոչ արած անձի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս․Կ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Դատարանն այս որոշումը կայացրել է՝ ըստ էության, մի իրավիճակում, երբ հրապարակում հայտարարությունն արվել է ուղիղ և բաց տեքստով, առանց այլևայլությունների, առանց որևէ երկիմաստության, մեկնաբանելիության տեղ չթողնելով։ (Տես՝ կից տեսանյութը):

Դատարանն այս որոշումը կայացրել է մի իրավիճակում, երբ ակնհայտ է պատերազմից հետո հանրապետությունում մեծ թվով ապօրինի զենք, զինամթերքի առկայությունը, ինչը փաստվել է տասնյակ նման դեպքերի բացահայտմամբ, դրանց առթիվ հարուցված քրեական գործերով և բազմաթիվ ներգրավված մեղադրյալներով։

Դատարանը համարել է, փաստորեն, որ այդ ամենը զենքի կիրառմամբ հանցագործությունների, այդ թվում նաև սահմանադրական կարգի տապալման, իշխանության հնարավոր բռնազավթման համար որևէ ռիսկ իր մեջ չի պարունակում և նմանատիպ հայտարարությունները, օրինակ, չեն կարող որևէ պարագայում դետոնատորի դեր կատարել։ Եվ դա՝ պատերազմի արդյունքներով պայմանավորված՝ երկրում ստեղծված քաղաքական գերլարվածության պայմաններում, փոխադարձ ատելության, տողատակային կամ երբեմն ուղղակիորեն արտահայտվող բռնությունների կամ բռնությունների կիրառումն արդարացնող կոչերի ֆոնին։

Կարելի էր ասել՝ առանց մեկնաբանությունների։ Բայց մենկնաբանելու բան, գուցե, իսկապես կա։ Ի՞նչ է, հետևապես, ենթադրում նախաքննական մարմինների, դատախազության կողմից ներկայացվող նման միջնորդությունները հետևողականորեն մերժելու այս ընդգծված և անթաքույց մոտեցումը։

Գուցե դատարանները համարում են, որ կան իրավիճակներ, երբ իրավաբանությունն անպետք կատեգորիա՞ է, և պետք է այն հարմարեցնել քաղաքական կոնյուկտուրայի քամիների ուղղությունների՞ն, թե՞ իսկապես համարում են, որ նման աղաղակող փաստերի ու ռիսկերի առկայության պայմաններում, նման որոշումը չի ընկալվելու որպես երկրում զինված հեղաշրջում իրականացնելու, արյուն թափելու ուղղակի կոչեր հնչեցնելն առնվազն յուրօրինակ կերպով արդարացնելու, ընդունելի համարելու «քարտ բլանշ» դատաիրավական համակարգի կողմից։

Դատախազությունն, իհարկե, որոշմանը ծանոթանալուց հետո, ըստ ամենայնի, կբողոքարկի այն՝ ելնելով առաջին հերթին հնարավոր հանցավոր նոր դրսևորումները թույլ չտալու, կանխելու անհրաժեշտութունից և կորոշի կարգապահական վարույթ նախաձեռնելու հարցը։

Սակայն տվյալ դեպքում էականը դա չէ։ Այլ այն, որ Աստված մի արասցե, հնարավոր զինված հեղաշրջում կամ դրա փորձ, արյունալի իրադարձություններ տեղի ունենալու դեպքում, ինչպես միշտ, սկսելու ենք տենդագին դրա պատճառները փնտրել ու վերլուծել»,- գրել է Աբրահամյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում