Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային նոր դասավորումներից, Երևանը պետք է օր առաջ քայլեր ձեռնարկի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը:

Պարոն Շահմուրադյան, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մահմուդ Ահմադի Բիղաշն ասել է, որ Հայաստանին աջակցելն իր երկրի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը պիտի լինի: Նա նաև ասել է, որ  Արցախյան պատերազմում Իրանը պետք է մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր Հայաստանին: Սա ցույց է տալիս, որ Իրանն ափսոսո՞ւմ է պատերազմի ժամանակ Հայաստանին չաջակցելու համար։

– Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր պարոն Ահմադի Բիղաշը, որն ընդհանրապես հայտնի է հայամետ իր մոտեցումներով, վերջերս խորհրդարանական նիստին ունեցած ելույթում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին, Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի սադրիչ և էքսպանսիոն  քաղաքականությանը, ինչպես նաև քննադատել է նոյեմբերի 10-ին Բաքվում ղարաբաղյան ռազմական գործողությունների ավարտի առիթով շքերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Իրանի ու Ադրբեջանի սահմանով անցնող  Արաքս գետի մասին անջատողական թեմայով  պանթուրանիստական բովանդակությամբ կարդացած բանաստեղծությունը  և վիրավորանքներ հնչեցրել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։ Նրա խոսքով՝ Էրդողանը ցանկանում է պառակտել Իրանը, իսկ Թուրքիան տարածաշրջանում Արևմուտքի ենթակապալառուն է։

Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմին՝  Ահմադի Բիղաշը  ընդգծել է, որ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար Իրանը պետք է Հայաստանին աջակցեր՝ միաժամանակ անսալով Իսլամական համակարգի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի  խոսքերին առ այն, որ «օկուպացված տարածքները պետք է ազատվեն»։ Անկասկած, իրանցի պատգամավորի այս կոշտ մոտեցումը ուղղված էր Թուրքիայի նախագահի հոխորտալից և պանթուրանիստական հայտարարությունների դեմ, որ հնչեցին Բաքվում նորօսմանական նկրտումների հովանու ներքո: Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «Արազ» բանաստեղծության ընթերցումը Իրանում շատերն ընկալել են որպես պանթուրքիզմի գաղափարների բացահայտ հռչակում, որոնք սպառնում են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությանը: Անկասկած, իրանցի պատգամավորը հենց այս տրամադրության ազդեցության տակ է քննադատել Թուրքիայի նախագահի պանթուրանիստական և նորօսմանական միտումները՝ միաժամանակ Իրանի իսլամական իշխանությանը հիշեցնելով, որ արցախյան պատերազմում որդեգրած պասիվ քաղաքականությունը թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ ավարտից հետո չի բխում Իրանի ազգային անվտանգության շահերից և պետք է լրջորեն վերանայել Կովկասյան տարածաշրջանի մասով Իրանի  արտաքին քաղաքականությունը:

Ներկա պայմաններում, գոնե Իրանի արտաքին քաղաքականությունը վարող պաշտոնական իշխանական շրջանակներում ոչ մի դրսևորում չկա, որ Իրանն ափսոսում է արցախյան պատերազմի ժամանակ Հայաստանին չաջակցելու համար: Գիտեք, իրանցիների քաղաքական մտածողությունը և դիվանագիտական վարքագիծը շատ տարօրինակ և հակասական է և այն, որ իրանցիներն ընդհանրապես պատրաստ չեն ընդունել իրենց կողմից թույլ տրված սխալները ու, անվերջ փորձում են խուսանավելով, իրադարձությունների ողջ համատեքստը իրենց մեկնաբանություններով ուղղել քաղաքական գործընթացների էությանը՝ առանց իրավիճակին անդրադառնալու:

Սակայն պետք է նշել, որ այժմ Իրանի իշխանության որոշ նեղ շրջանակներ և փորձագիտական որոշ ինստիտուտներ արդեն մասամբ հասկացել են, որ Թուրքիայի հավանական ռազմական ներկայությունը Լեռնային Ղարաբաղի զինադադարի գործընթացում ճանապարհ կհարթի այդ երկրի համար տարածաշրջանում երկարատև ժամանակով մնալու համար: Հետևաբար, հաշվի առնելով Հարավային Կովկասի աշխարհառազմավարական դիրքը, Թուրքիան կկարողանա էական ազդեցություն ունենալ Հյուսիսի և Հարավի միջև տնտեսական-առևտրային տարանցիկ ապագա որոշումների վրա, որոնց շուրջ Իրանը երկարաժամկետ ծրագրեր ունի, իսկ սա կարող է հավասարումները փոխել Թուրքիայի օգտին: Հետևաբար Իրանը կփորձի, մոտենալով Հայաստանին և նույնիսկ Ադրբեջանին, չեզոքացնել թուրքական ռազմական շարժումները և տնտեսական դերակատարումը Կովկասում։

Պատգամավորը նաև նշել է, որ Իրանն առանց նախապայմանների պետք է աջակցի Եվրոպայի և ԱՄՆի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանմանը: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ էլ ավելի են սրվում Իրան-Թուրքիա հարաբերությունները։

– Հաշվի առնելով, որ իրանցի պատգամավոր Ահմադի Բիղաշը  ներկայացնում է Իրանի կենտրոնական Արաք նահանգի Շազանդ քաղաքը, որը բավականին հեռու է Իրանի հյուսիսարևմտյան Ատրպատականի նահանգներից, որ անմիջական հարևանության մեջ են գտնվում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այնքան էլ անսպասելի չի թվում նրա նման մոտեցումները Թուրքիայի դեմ: Այո, իրանցի պատգամավորն անհրաժեշտություն է համարել աջակցելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ծրագրվող պատժամիջոցների որոշումներին։  Սակայն դա միայն բաղձանք է, քանի որ Իրանի ներկայիս իշխանությունները լուրջ պրոբլեմներ ունեն ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ և միշտ հակադիր քաղաքականություն են որդեգրում ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ցանկացած նախաձեռնությունների դեմ Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի և Կովկասյան տարածաշրջանների հավասարումներում և դժվար թե համոզվեն Կովկասյան տարածաշրջանում իրենց ավանդական քաղաքականությունը համակերպել Արևմուտքի դիրքորոշումներին:

Արդեն գիտենք, որ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության, ինչպես նաև այդ երկրի չորս պաշտոնատարների, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ: Այստեղ պետք է դիտել տալ, որ հենց դեկտեմբերի 15-ին և Իրան-Թուրքիա դիվանագիտական առճակատման համատեքստում՝ կապված Էրդողանի պանթուրանիստական հայտարարության հետ Բաքվում, զգալի շրջադարձ կատարելով՝ ԻԻՀ արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը դատապարտել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության դեմ ԱՄՆ-ի սահմանած կամայական պատժամիջոցները:  Դեկտեմբերի 15-ին Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, Թվիթերում արած գրառմամբ հակադարձելով  Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի կամայական քայլին, ասել է. «Իրանի առաջնահերթությունը հարևաններն են: Իրանը խիստ դատապարտում է Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները և կանգնած է Թուրքիայի ժողովրդի ու կառավարության կողքին»: Սա փաստորեն 180 աստիճան շեղում էր դեռ մի քանի օր առաջ հենց նույն Մոհամեդ Ջավադ Զարիֆի կողմից թվիթերյան կոշտ պատասխանին՝  ուղղված Էրդողանի դեմ։ Նշելի է,  որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 11-ին Թվիթերում պատասխանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրանի հասցեին ուղղված վիրավորական հայտարարություններին՝ գրելով, թե արդյոք Էրդողանը չի՞ հասկացել, որ Ադրբեջանի ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություն է արել, Զարիֆը միևնույն ժամանակ պատասխանել է. «Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ատրպատականի մասին»: Զարիֆի ակնարկը վերաբերում է Իրանի Ատրպատականի նահանգներին։

Սակայն ակնհայտ է, որ Իրանի իշխանությունները, որ տնտեսական, տրանսպորտային, առևտրական, բանկային, տուրիստական, ֆինանսական փոխանակումների, էներգետիկ արտահանման ոլորտներում սերտ հարաբերություններ և համագործակցություններ ունեն Արևմուտքի դաշնակից Թուրքիայի հետ, կարծում են, որ Թուրքիայի մերձեցումը Իրանին և Ռուսաստանին կարող է վնասել տարածաշրջանում ԱՄՆ շահերին: Այդ իսկ պատճառով Իրանի իշխանությունները փորձեցին մի կերպ վերջ տալ Թուրքիայի հետ ստեղծված անախորժ մթնոլորտին և, հաշվի առնելով իրենց տնտեսական և առևտրային շահերը, մեղմել Թուրքիայի հետ սրվող դիվանագիտական հարաբերությունների ռիսկերի հետևանքները:  Միաժամանակ Իրանը քաջ գիտակցում է, որ ԵՄ  և Թուրքիայի հարաբերություններում ամիսներ տևած ճգնաժամից հետո շշուկներ են պտտվում, որ լարվածությունը թուլանում է, և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել  Եվրոպային վերսկսել բանակցությունները ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ: Չմոռանանք, որ շուտով ԱՄՆ-ում գործող նախագահ Դոնալդ Թրամփին փոխարինելու է ավելի հավասարակշիռ քաղաքական մոտեցումներով նորընտիր նախագահ Ջո Բայդենը, որը հիմնովին վերանայելու և վերադասավորելու է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը աշխարհում և մասնավորաբար Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների նկատմամբ: Հետևաբար Իրանը ոչ միայն կփորձի իր հարաբերությունները չսրել  Արևմուտքի և ԱՄՆ-ի դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, այլև կորոնավիրուսի պանդեմիայի ծանր պայմաններում, տնտեսական խիստ պատժամիջոցների և երկրի տնտեսական ահավոր ճգնաժամի ու քաղաքական և ռազմական սարսափելի ճնշման ֆոնին, Թեհրանը կձգտի Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանել և առավել խորացնել՝ միաժամանակ փորձելով Թուրքիայի դիրքորոշումը մոտեցնել Ռուսաստանին, որպեսզի կարողանա ԱՄՆ-ի ճնշումները թուլացնել իր տնտեսության վրա: Հատկանշական է, որ Անկարան դեռ Մոսկվայի կարևոր գործընկերն է, բայց երկու կողմերի դիրքորոշումները էականորեն տարբերվում են շատ կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիա, Լիբիա, Արևելյան Միջերկրական ծով, Լեռնային Ղարաբաղ, Ղրիմ և այլն:  Իսկ Իրանն ու Ռուսաստանը ընդհանուր հայացքով  նաև Թուրքիային ընկալում են որպես սպառնալիք, սակայն Թուրքիայի սպառնալիքին ուղղակի  դիմակայելու փոխարեն Թեհրանը և Մոսկվան ընտրել են ավելի անվնաս ճանապարհ, այսինքն՝ Թուրքիային մերձենալու և համագործակցության քաղաքականությունը:

Մյուս կողմից՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասով Թեհրանը կփորձի երկու կողմերի միջև հավասարակշռությունը պահպանելով իր տնտեսական և աշխարհաքաղաքական շահերն ապահովել տարածաշրջանում:

Այսուհետ Իրանը հայիրանական հարաբերությունների խորացման հարցում ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է անի, և համապատասխանաբար ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը։

– Կարծում եմ, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո և  Կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական և ուժերի հավասարումներում առաջացած զգալի փոփոխություններից հետո որոշակի տեղաշարժեր են նկատվում հայ-իրանական և իրանա-ադրբեջանական, ինչու չէ՝ նաև Իրան-Թուրքիա-Ռուսաստան, եռակողմ և բազմակողմ հարաբերություններում: Տեսեք, պետք է այսուհետև խնդիրները դիտել մեկ ամբողջության հարթակում, քանի որ վերջին երկու-երեք ամիսների ընթացքում իրոք մեծ փոփոխություններ տեղի ունեցան Անդրկովկասյան տարածաշրջանում, և այսուհետ հայ-իրանական հարաբերությունները տեղավորվում են տարածաշրջանային աշխարհաքաղաքական և էկո-էներգետիկ և տնտեսաքաղաքական փոփոխությունների համատեքստում:

Արցախյան պատերազմից հետո Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները և անորոշ իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշտորոշման հետ կապված անորոշությունը, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում և մասամբ Հայաստան-Իրան ընդհանուր սահմաններում տիրող լարված վիճակը, Թուրքիայի  հզոր ներկայությունը Ադրբեջանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում, Կովկասյան տարածաշրջանի տրանսպորտային ուղիների և էներգակիրների խողովակաշարերի նոր նախագծերի իրականացման հեռանկարը և այլ բազմաթիվ աշխարհաքաղաքական հարցերի ի հայտ գալը տարածաշրջանում իրոք քաոսային անորոշություն է առաջացրել մինչ այժմ Իրան-Հայաստան կայուն և հուսալի հարաբերություններում: Դժվարանում եմ ասել, թե ներկայիս պայմաններում, երբ ամեն ինչ գործում է ի վնաս Հայաստանի, Իրանը, ելնելով իր տարածաշրջանային շահերից և անվտանգության նկատառումներով, ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու հայ-իրանական հարաբերություններում: Մի կողմից՝ Իրանի միակողմանի դիրքորոշումը արցախյան պատերազմի նկատմամբ հանգեցրել է Հայաստանի որոշակի հեռացման Իրանից, իսկ մյուս կողմից՝ Իրանի համար նույնպես կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների պահպանումը՝ որպես ԵԱՏՄ-ի ազդեցիկ և դերակատար երկիր: Ինչպես ասացի, Իրանը կփորձի տարածաշրջանում իր բազմավեկտոր քաղաքական խաղը շարունակել և նորմալ հարաբերություններ պահպանել Հայաստանի հետ՝ շեշտը դնելով երկկողմ հարաբերությունների և տնտեսական ու տրանսպորտային համագործակցությունների շարունակման վրա: Բայց կարծես թե այդ ուղղությամբ հայկական կողմից չի նկատվում բավարար դինամիկա, և Հայաստանի արտաքին դիվանագիտական ապարատում նկատելի է որոշակի սառեցում: Այդ առումով բավականին աշխուժություն է նկատվում Իրան-Ադրբեջան հարաբերություններում: Արցախյան պատերազմից հետո մինչ այժմ ադրբեջանական երեք պետական բարձրաստիճան պատվիրակություններ են գործուղվել Թեհրան, և Ադրբեջանը փորձում է արագորեն կարգավորել իր քաղաքատնտեսական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ համագործակցություններն Իրանի հետ: Ցավոք, մինչ այժմ  Հայաստանի կողմից մի պատվիրակություն չի այցելել Իրան: Հայաստանի քաղաքական անշարժությունն օգտագործելով՝ Թեհրանը և Բաքուն փորձում են խորացնել երկողմ հարաբերությունները:

Դեկտեմբերի 22-ին ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին Թեհրանում հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ: Հանդիպման ժամանակ Վաեզին ասել է. «Հարևանների միջև առկա տարաձայնությունները   վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»: Նա հավելել է, որ Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա-Հայաստան հնգակողմ գագաթաժողովի կամ նման այլ  բազմակողմանի հանդիպումների անցկացումը կնպաստի հարևան երկրների մերձեցմանը և կնպաստի կառուցողական ու շահավետ տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը:

Թվում է, թե Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային նոր դասավորումներից, ուստի պաշտոնական Երևանը պետք է օր առաջ քայլեր ձեռնարկի Իրանի հետ իր հարաբերությունները վերականգնելու և նոր որակ մտցնելու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների մշակման քաղաքականությունում:

Ի դեպ, հենց դեկտեմբերի 23-ին Իրանի իսլամական խորհրդարանի  պատգամավոր և քաղաքացիական հանձնաժողովի անդամ Սոդեյֆ Բադրին  խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է. «Արդյունաբերության, լեռնահանքային արդյունաբերության, գյուղատնտեսության, շինանյութերի մատակարարման և տեխնիկական ծառայությունների ոլորտներում գործող իրանական խոշոր ընկերությունները կարող են առաջարկել իրենց փորձը Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցում»: Բադրին նաև հայտարարել է, որ  երկաթուղու շահագործման շնորհիվ կարելի է մտածել Փարսաբադը և Մողանը Ադրբեջանի հետ կապող երկաթգծի կառուցման մասին, ինչը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Անկասկած, իրանցի պատգամավորի միտքը Ադրբեջանի կողմից Արցախի գրավված տարածքներում վերակառուցման աշխատանքներին մասնակցելն է: Այս առումով Հայաստանը պետք է շատ արագ վերանայի իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ: Թվում է՝ արդեն Իրանն ընտրել է իր ճանապարհը և ավելի կարևորություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը, որպեսզի հետ չմնա Թուրքիայի արագ աճող ազդեցությունից տարածաշրջանում:

Անկասկած, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի առջև լայն հնարավորություններ է բացում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու համար, ինչի մասին անգամներ շեշտել են իրանցի դիվանագետներն ու գործարարները։ Հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների զարգացումը և առևտրատնտեսական համագործակցությունները, տրանսպորտային, էներգետիկայի, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ փոխադարձ հետաքրքրող ոլորտներում համագործակցությունների խորացումը ոչ միայն կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը, այլև հնարավորություն կընձեռի ավելացնելու արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ: Այս առումով շատ աշխատանքներ կան անելու, որոնք պետք է խոսքից վերածել գործի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում