Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ Սայաթ Շիրինյանն ազատ է արձակվել․
«Դատավոր Պապոյանի նախագահությամբ մանրամասն քննության առնվեց մեր բողոքը: Դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը` Գնդապետ Շիրինյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, առաջնայինը հիմնավոր կասկածի բացակայությամբ և հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց»,- գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանի նկատմամբ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառում կատարելու կասկածանքով Սայաթ Շիրինյանը ձերբակալվել էր: