Tuesday, 14 05 2024
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ
Ազնիվ կլիներ՝ մտնեիք Քոչարյանի դաշինք ու ընտրություններին մասնակցեիք. Վարդանյանը՝ Գալստանյանին
Ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին
13:30
Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը

Ռուսական երկրորդ ռազմակայանը Հայաստանո՞ւմ. հայտարարություն Մոսկվայից հետո

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ պետք է բանակցություն սկսել Ռուսաստանի հետ Սյունիքում ռուսական ռազմակայան տեղակայելու վերաբերյալ: Էդմոն Մարուքյանը այդ անհրաժեշտությունը պատճառաբանում է Սյունիքի անվտանգային խնդիրների գեներացիայով, որ արցախյան պատերազմի պարտության հետևանք է:

Իհարկե, Սյունիքի անվտանգային խնդիրների հանգամանքը լոկ սահմանային փոփոխությունները չեն, այլ այն, որ Ալիևը չի էլ թաքցնում Զանգեզուրի հանդեպ հավակնությունը, որն, անշուշտ, թուրքական հավակնություն է, պարզապես Անկարան այն բարձրաձայնում է Բաքվի միջոցով: Այն, որ Սյունիքը և, բնականաբար, ամբողջ Հայաստանը կանգնած են նոր իրողությունների և մարտահրավերերի առաջ, կասկածից վեր է: Եվ այստեղ իրապես՝ Սյունիքի հարց չէ միայն, սա Հայաստանի հարց է, ինչպես որ Հայաստանի հարց էր նաև Արցախը: Այդ հարցում Հայաստանը զգալիորեն տանուլ տվեց, ողբերգական հետևանքով: Արցախի հարցում մնացածը փրկելու համար պետք է որևէ կերպ տանուլ չտալ Սյունիքի հարցում: Սակայն տանուլ չտալ Սյունիքի հարցում, նշանակում է տանուլ չտալ ոչ միայն ռազմական, այլև քաղաքական իմաստով: Սյունիքում ռուսական ռազմաբազայի, փաստորեն Հայաստանում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայման թեման Հայաստանի համար այդ իմաստով տանուլ տա՞լ է, թե՞ ոչ: Ռուսաստանն այսօր գործնականում անվտանգության միակ երաշխավորն է, համենայնդեպս, ընթացիկ իմաստով: Հայաստանը դեռևս չունի այլ երաշխիքներ և, միևնույն ժամանակ, այժմ չունի թուրք-ադրբեջանական մարտահրավերները միայնակ զսպելու կարողություն:

Միևնույն ժամանակ, սակայն, արդյո՞ք բավարար չէ Գյումրու ռուսական ռազմակայանը և հայ-ռուսական միացյալ զորախմբի առկայությունը, որի մաս հայկական կողմից՝ ի դեմս Սյունիքում տեղակայված հինգերորդ բանակային կորպուսն է: Արդյո՞ք Սյունիքում ռուսական ռազմակայանի տեղակայման գաղափարը չի նշանակելու տանուլ տալ այդ հարցում, պարզապես տանուլ տալ դաշնակցին: Տանուլ տալ այն իմաստով, որ այդ դաշնակիցը ունի հայկական տարածքներն ու կյանքերը մեր թշնամու հետ սակարկելու բավականին համառ սովորություն: Սրանք, իհարկե, լրջագույն հարցեր են, որոնք հայկական պետականության առաջ են միշտ, հատկապես սրվել են արցախյան տանուլ տված երկրորդ պատերազմի հետևանքով, և առավել ևս պետք է լինեն ապագայի դիտարկման առարկա: Համենայնդեպս, եթե դիտարկվում է Սյունիքում ռուսական ռազմակայանի հարց, ապա, թերևս, միայն հայ-ռուսական պայմանագրի էական թարմացումով, որը կենթադրի անվտանգային հարցերում, թերևս, շատ ավելի խոսուն պարտավորությունների ստանձնում, քան Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին պարբերաբար, թութակի պես կրկնվող հղումները: Խոշոր հաշվով, նկատի ունենալով այն, որ ԼՀԿ նախագահը ռազմակայանի մասին միտքը բարձրաձայնում է Մոսկվա այցից հետո, ըստ երևույթին ուրվագծվում է Սյունիքում ռուսական ռազմական ներկայության ընդլայնման գործընթաց՝ պատերազմի հետևանքով հայկական բանակի վերականգնման, թերևս, տևական ժամանակ պահանջող գործընթացի ֆոնին: Գործընթաց, կամ մտադրություն, որի առնչությամբ հայկական հանրային կարծիքի զոնդաժ կլինի Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, կամա, թե ակամա:

 

:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում