Friday, 26 04 2024
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են

ԱՄՆ-ը ներքին խնդիրների հետ մեկտեղ չի մոռանում հայերին, բայց այլևս հստակ է ու պետք չէ հարցնել՝ ով է սկսել հարձակումը Արցախի վրա

ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 900 միլիարդ դոլարի՝ տարբեր ծախսեր ներառող փաթեթի շուրջ, որը կտրամադրվի մոտ ամիսներին: Այն պարունակում է նաև ԼՂ հակամարտության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված դրույթներ:  Իր ելույթի ժամանակ այս մասին ասել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը:

Օրինագծի՝ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական» խորագրով հատվածում նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:

Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաև հետևյալ դրույթները՝ տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը՝ ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը և գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում, ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը, ինչպես նաև տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում մոտակա և միջնաժամկետ հեռանկարում:

Օրինագիծը պահանջում է նաև, որ պատրաստվող փաստաթուղթը ներկայացվի առանց գաղտնի տեղեկության հրապարակման, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պարունակել գաղտնի տեղեկատվությամբ հավելված:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Ամերիկայի Հայկական համագումարի  տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ։

– Տիկին Վարդանյան, ի՞նչ կարծիք ունեք այս օրինագծի մասին։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ում շուտով վարչակազմ  է  փոխվելու, և շատերի հետաքրքրությունը ավելի շատ ներքաղաքական խնդիրներին է ուղղված։ Այդուհանդերձ, Հայաստանի և Արցախի  հետ կապված  դրույթներ պարունակող այս օրինագիծն ի՞նչ կարևորություն ունի։

– Բնականաբար շատ կարևոր է, որ այդ որոշումները կայացվեն։ Ճիշտ եք նաև նշում՝ հունվարի 20-ին վարչակազմը փոխվելու է, նոր նախագահը կստանձնի իր պաշտոնը, և մենք հույս ունենք, որ այս հարցերին շատ ավելի մեծ ուշադրություն կդարձվի, քան նախկինում։ Շատ կարևոր է  ունենալ մի նախագահ, որը ծանոթ է Հայաստանին, հայերին, հայկական խնդիրներին։

Իհարկե, օրինագիծը միայն Հայաստանին չի վերաբերում, և այն ամենադրական տարբերակը չէր, որ կարելի էր ունենալ, բայց միևնույն ժամանակ ասեմ, որ մենք պետք է փորձենք դրական բաներ քաղել մեզ համար։ Նախագիծը շատ այլ կետեր է  պարունակում։

– Այնուամենայնիվ, դրական է, որ թեկուզ ԱՄՆ-ի համար բարդ ներքաղաքական փուլում հիշատակվում է Հայաստանը։

– Այո՛, իհարկե։ Բայց ես անձամբ ավելի դրական կհամարեի, որ հարց չուղղեին, թե ով է  սկսել Արցախի վրա հարձակումները։ Իմ կարծիքով՝ դա առավել քան ակնհայտ է, բայց դրական է, որ գնահատվեց ու տեղ գտավ այդ նախագծի մեջ։

Նաև կա հիշատակում 907 բանաձևի հետ կապված։ Ես դա շատ կարևոր եմ համարում։ Եթե չկասեցվի՝ միանշանակ դրական է։ Նորից վերականգնվել է  այդ բանաձևը, հիմնականում գարնան ամիսներին է այն կասեցվում, ինչպես եղավ այս տարի։ Բայց եթե չկասեցվի՝ Հայաստանի համար շատ դրական է։

– Իսկ կոնգրեսականների տրամադրվածությունը հայկական հարցերի հետ կապված ինչպիսի՞ն է։

– Կան մարդիկ, որ մեզ միշտ օգնել ու օժանդակել են և շատ մտահոգված են այս հարցերի շուրջ։ Բայց պետք է հիշենք նաև, որ իրենք ԱՄՆ-ի կոնգրեսականներ են, ու կան հարցեր, որ ԱՄՆ քաղաքացիների համար շատ ավելի կարևոր են, իրենց առօրյա կյանքի վրա են  ազդում, ինչպես, օրինակ, Կովիդը։ Լավ է իհարկե, որ այս ամենի հետ մեկտեղ հայերին են ուշադրություն դարձնում։ Նոր նախագահի ընտրությանը քիչ մնաց, և  դեմոկրատները Սպիտակ տանն ու Կոնգրեսում ավելի շատ ուժ կունենան։ Ուզում եմ հավաստիացնել, որ հայաստանցիների, Արցախի, հայերի խնդիրները չեն մոռացվում ԱՄՆ-ում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում