Երեկ՝ օգոստոսի 2-ին, երեկոյան ժամը 22:00 մահացել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կրտսեր եղբայրը՝ Արթուր Ղուկասյանը: Նա քաղաքի համատիրություններից մեկի ղեկավարն էր: Մի քանի ամիս առաջ վիրահատության արդյունքում նրա ոտքի թաթը հեռացրել են սկսված գանգրենայի (փտախտ) պատճառով: Սակայն վիրահատությունը բարդություն է առաջացել, և մակարդուկը (тромб) կտրվել է: Պտտվող խոսակցությունների համաձայն՝ Արթուր Ղուկասյանը թմրամոլ է եղել։
Ասում են, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայրներից Անդրանիկ Ղուկասյանն էլ վատառողջ է, իսկ մեծ եղբայրը՝ Գևորգ Ղուկասյանը, տառապում է շաքարախտով:










































