Friday, 26 04 2024
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս

Դավաճանները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Այդ պահանջը պետք է հնչեր գեներալների շուրթերից

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

– ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող հայտնի գեներալները հայտարարություն են տարածել, որտեղ նշել են, որ իշխանություններն ի զորու չեն կառավարել պետությունը, չունեն անհրաժեշտ որակներ, պետք է անհապաղ հրաժարական տան: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով, որ նրանք այն գեներալներն են, որոնցից ամեն մեկը դղյակներ ունի կառուցած:

– Ես կսպասեի, որ գեներալիտետը, որպես շահագրգիռ կողմ, ինքը առաջին հերթին պետք է ցանկանար, որ պատերազմի հետաքննություն լիներ: Ընդհանուր առմամբ, եթե ուշադիր լինեք, շատ քիչ մարդիկ են բարձրացնում պատերազմի հետաքննության հարցը: Դրանում առաջին շահագրգիռ մարդիկ պետք է լինեին գեներալները: Եթե նրանք շահագրգիռ չեն, դա շատ մտահոգիչ է և հարցերի տեղիք է տալիս: Մեր կառուցած բանակին պատերազմի ընթացքում՝ սկսած գեներալներից, ամենասահմռկեցուցիչ մեղադրանքներն են ներկայացվում՝ փախուստ իրենց հատկացված պատասխանատվության գոտիներից, անհասկանալի վարքագիծ և այլն: Ես չեմ ասում, որ սրանք հաստատված մեղադրանքներ են, բայց, բոլոր դեպքերում, պատերազմից հետո հնչեցված մեղադրանքներ են, որոնք անպատասխան են մնացել: Գեներալներին առաջին հերթին պետք է հուզեր դա, թե ինչու մենք բանակում ունեինք այն, ինչ ունեինք, և եթե գեներալները պնդում են, որ կարելի էր հաղթել, ապա պետք է ապացուցեն, թե որոնք են եղել չհաղթելու պատճառները, առաջնագծում կռված բազմաթիվ մարդիկ իրենց վարկածներն են առաջարկել, ընդ որում՝ տալով ամենատարբեր գեներալների անուններ նրանց տարօրինակ վարքագծի կապակցությամբ: Հետևաբար, ես կարծում եմ, որ գեներալներին ավելի կպատշաճեր պահանջել առաջին հերթին Արցախի բանակի և ՀՀ բանակի հետ կապված այն հասցեագրված մեղադրանքները և վեր հանել իրականությունը: Այլապես ստացվում է, որ գեներալներին հետաքրքրում է բացառապես քաղաքական իշխանությունը:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ունենք այս վիճակը, դուք նախկինում հիշո՞ւմ եք, որ գեներալներն այսպիսի հայտարարություն անեն իշխանության նկատմամբ:

– Ուղղակի հիմա ազատության վիճակ է: 2018-ից հետո խոսքի լիակատար ազատության վիճակ է, և պատահական չէ, որ, սկսած բուհերի դասախոսներից, բանակի գեներալներից, թեկուզ պաշտոնաթող, կարող են այսպես արտահայտվել: Նախկինում անգամ պաշտոնաթող գեներալները չէին կարող որևէ ծպտուն հանել իշխանության սխալների մասին: Այստեղ ինձ մեկ այլ բան է հետաքրքրում. գեներալները տեսնում են, որ փողոցներում տարբեր խմբակների կողմից իշխանության հասցեին դավաճանության կոչեր են հնչում: Նաև գեներալները տեսնում են, որ հենց իրենց բազում ազատամարտիկներ ու զինվորներ մեղադրում են ոչ միայն բանակի ներկայիս իրավիճակի, ոչ միայն բանակից վերցված միջոցների, բանակի ոչ լիարժեք սպառազինվածության համար: Հետևաբար, գեներալները իրենց անունը մաքրելու, իրենց անմեղությունն ապացուցելու համար պետք է հենց այդ պահանջները ներկայացնեին: Ստացվում է, որ նրանց չի հետաքրքրում, որ բազմաթիվ հրապարակումներ են արվում միլիոնատեր գեներալների մասին, որ մեղադրանքներ էին հնչում պատերազմի ընթացքում իրենց պատասխանատվության հատվածներում տեղի ունեցածի մասին: Փոխարենը, իրենց հետաքրքիր է, որ գործող իշխանությունները, որոնք իրենց վարքագծով տարբերվում են նախորդ բոլոր իշխանություններից, պետք է հեռանան: Ստացվում է, որ իրենց միայն այդ իշխանությունն է հետաքրքրում: Սա ուղղակի մտածելու տեղիք է տալիս, և անկախ նրանց վաստակից, որը երբևէ ունեցել են Հայաստանի պաշտպանության մեջ, թույլ է տալիս հետևություններ անել, որ սկսած հրապարակի ընդդիմախոսներից, վերջացրած իրենցով, ուղղակի իրենց պետք է իշխանությունը՝ խուսափելու համար ճշմարտության բացահայտումից:

– Կարելի՞ է արձանագրել, որ մեղադրելով վարչապետին ու այս իշխանությանը՝ նրանք բանակում առկա իրավիճակի ողջ պատասխանատվությունը փորձում են թողնել այս իշխանության վրա, և մեղքի իրենց բաժինը չեն զգում:

– Այսօր մեր բանակը թուլացված է, բայց ոչ բարոյալքված: Թե ով ինչ մեղքի բաժին ունի այդտեղ, դա պետք է պարզել ու պատասխանատվության կանչել: Այսինքն` կրկին վերադառնանք առանցքային հարցին: Եթե անգամ նրանք գտնում են, որ բանակը բարոյալքվել է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը դրա համար պատասխանատվություն է կրում, և եթե նրանց այդ կոչերը զուգորդված են դավաճանության մեղադրանքներով, ապա պետք է կամ ապացուցեն, որ դավաճանություն է տեղի ունեցել պատերազմի ընթացքում, և ովքեր են այդ դավաճանները, և այդ դավաճանները պատասխանատվության ենթարկվեն՝ կլինի Նիկոլ Փաշինյանը, թե կլինեն իրենք: Այս պահանջը պետք է հնչեր նրանց շուրթերից: Եթե անգամ այսօր հնչում են այդ ամենի համար պատասխանատուների անուններ, ապա իրենց անունները նույնպես դրանց մեջ կան: Այդ մեղադրանքների լուծումը ոչ գործող իշխանության, ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ իրենց պարագայում դրանք շրջանցելը չէ, այլ այդ մեղադրանքների շուրջ, այսպես ասած, ճշմարտության բացահայտումն է: Դրանից հետո ժողովուրդն իր հետևությունը կանի, թե ով է դավաճան, ով է պատասխանատու:

– Այդ գեներալներից շատերը նաև քրեական գործերով են անցնում:

-Այո՛, նրանցից շատերն անցնում են տարբեր քրեական գործերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում