Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

Արցախի իշխանությունում ցանկալի էր տեսնել մարտական գործողություներին մասնակցած կիրթ ու չապականված երիտասարդների

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

– Պարոն Մելիքյան, Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշում է, որ Ռուսաստանի սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է:

«Իհարկե, այս ամենի արդյունքում կարող են ծագել տրանսպորտային, լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են, և դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»: Արդյոք վտանգներ տեսնո՞ւմ եք այս հայտարարության մեջ։

– Արցախապատկան տարածքները հանձնվում են Ադրբեջանին, և դա ինքնին լուրջ մարտահրավեր է Հայոց պետականության համար: Եթե ճիշտ եմ հասկանում, ապա գործող իշխանությունը փորձում է անվտանգային լրացուցիչ երաշխիքներ ապահովել նոր սահմանազատման գործընթացն առանց տեղային ռազմական բախումների իրականացնելու նպատակով, և դրա համար ներգրավում է առավել վիճելի հատվածներում ռուս սահմանապահներին՝ որպես հակամարտ կողմերին տարանջատող չեզոք ուժ: Ինձ համար առայժմ բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք ռուսներն իրենց վրա են վերցնելու Սյունիք-Նախիջևան և Սյունիք-Ադրբեջան ամբողջ սահմանագծի վերահսկողությունը, թե նրանք կտեղակայվեն առավել կոնֆլիկտածին հատվածներում միայն: Դրանից կախված կլինի նաև հնարավոր ապագա ռիսկերի գնահատման ստույգ չափանիշների ընտրությունը:

– Տեսակետ կա, որ եռակողմ փաստաթուղթը դառնալու է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի (սահմանորոշման) արձանագրում, ինչպես նաև տրանսպորտային և այլ կոմունիկացիոն խնդիրների լուծման շուրջ համաձայնություն, որտեղ Գորիսից Կապան և Կապանի առանձին գյուղեր հասնելու համար թույլտվությունը (հանրապետական նշանակության խնդիրները) Հայաստանը կփոխանակի Մեղրի շրջանով՝ Նախիջևանից դեպի Բաքու գնացող աշխարհաքաղաքական նշանակության խնդիրներով։ Տեսնո՞ւմ եք արդյոք նման վտանգ։

– Չեմ բացառում դրա հնարավորությունը, բայց, ամեն դեպքում, դա հավասարազոր փոխանակություն չի լինի այն պարզ պատճառով, որ հայկական կողմը գործնականում կարող է դեպի մեր բոլոր բնակավայրերը սեփական տարածքով նոր ճանապարհներ կառուցել, մինչդեռ Ադրբեջանն անխուսափելիորեն ստիպված է լինելու Նախիջևանից Հայաստանի տարածքով ելումուտն ապահովելու թույլատվություն ստանալ պաշտոնական Երևանից, եթե ոչ Մոսկվայից:

– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում կադրային փոփոխությունները, նոր նշանակումները։ Արդյո՞ք սահուն իշխանափոխության գործընթաց եք նկատում Արցախում։

– Ինձ համար առայժմ հասկանալի չէ, թե այդ կադրային փոփոխությունների հիմքում ընկած սկզբունքը որն է և ինչին են դրանք միտված: Կարծում եմ, որ առայժմ տեղի քաղաքական վերնախավը փորձում է հարմարվել նոր իրավիճակին: Կուզենայի իշխանությունում տեսնել մարտական գործողություներին մասնակցած կիրթ ու սկզբունքային չապականված երիտասարդների: Ինչևէ, իշխանության կարևորագույն անելիքն այժմ Արցախի պետականության վերակենդանացումն է լինելու:

Պարոն Մելիքյան, Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը։ Արդյո՞ք հիմա Արցախի անկախության միջազգային ճանաչման հարմար պահն է, ինչպես պնդում են շատերը։

– Արցախի կարգավիճակի խնդիրը մնում է հայկական դիվանագիտության օրակարգային ամենակարևոր հարցերից մեկը, և մենք պետք է ինքներս մեզ և ուրիշներին նախապատրաստենք Արցախի ինքնիշխանությունը ճանաչելու քայլին: Եթե աշխատանքը հավուր պատշաճի կազմակերպվի, ապա կարծում եմ, որ կլինեն երկրներ, որոնք կցանկանան Արցախի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու դեսպանատներ փոխանակել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում