Tuesday, 14 05 2024
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

Սա պարզապես միջազգային ձևաչափերում Հայաստանի դերը նվազեցնելու, նսեմացնելու հերթական քայլն է

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է արաբագետ Հայկ Քոչարյանը։

– Պարոն Քոչարյան, դեկտեմբերի 17-ին Աֆղանստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը ընդունելիս Ալիևը հայտարարել է, որ Արցախի ազատագրված տարածքներում ամբողջովին ոչնչացված են ադրբեջանական պատմական հուշարձանները և մշակութային կոթողները, որ սրանով հայերը ոչ միայն վիրավորել են ադրբեջանցիների զգացմունքները, այլ նաև բոլոր մուսուլմանների: Ալիևը կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին զերծ մնալ Հայաստանի հետ որևէ հարաբերություններ ունենալուց, քանի որ Հայաստանը վարում է իսլամաֆոբիայի քաղաքականություն: Ինչպիսի՞ վտանգներ է պարունակում Ադրբեջանի կողմից հետզհետե առավել ակտիվացվող այս թեզը Հայաստանի համար:

– Սա պետք է դիտարկել հետպատերազմյան ընդհանուր իրավիճակի կոնտեքստում, երբ Ալիևը օգտվում է ստեղծված իրավիճակից, երբ Հայաստանի կողմից չկա արտաքին քաղաքականության հստակ ուղղություն: Դա հենց այդ համատեքստում պետք է դիտարկել: Ինչ վերաբերում է Ալիևի ասածի բովանդակությանը, ապա այն անհեթեթություն է, որովհետև Շուշիում վերջերս վերականգնվել է քաղաքի մզկիթը, բազում այլ օրինակներ կարելի է բերել Ալիևի ներկայացրած թեզերը ջարդելու համար, բայց դրա համար համապատասխան կառույցների կողմից աշխատանքներ պետք է տարվեն, նաև հասարակական սեկտորի ակտիվությունն է պետք: Իսկ Ալիևը փորձել է առավելագույնս օգտվել ստեղծված իրավիճակից և իր բոլոր խաղաքարտերն օգտագործել: Ինչ վերաբերում է մուսուլմանական երկրներին ուղղված կոչին, դա պարզապես միջազգային ձևաչափերում հերթական Հայաստանի դերը նվազեցնելու, նսեմացնելու հերթական քայլն է: Իրենք դա միշտ են արել, հիմա ավելի ակտիվ են անելու:

– Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը՝ կանխելու համար այս թեզի ամրապնդումը մահմեդական աշխարհում:

– Բոլոր երկրների հետ, որոնց հետ Հայաստանն աշխատում է, պետք է այդ նույն փաթեթը պատրաստել տարբեր լեզուներով, դնել շրջանառության մեջ, հայտարարություններով հանդես գալ: Պետք է ցույց տալ, որ Ադրբեջանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում, որ մահմեդական հուշարձանները, որոնք կան Հայաստանի տարածքում, մնացել են, խնամվել են հնարավորինս: Մյուս կողմից, այնպես չի, որ պետք է ընկնել Ալիևի ծուղակների մեջ, ամեն ինչ թողնել ու զբաղվել միայն այդ հարցով: Ոչ, դա դիվանագիտական խողովակներով արվող աշխատանք է, որը պետք է իրականացնել: Պետք է փաթեթները պատրաստած ունենալ և դնել շրջանառության մեջ:

– Արդյո՞ք հայկական Սփյուռքի գաղթօջախները չպիտի ներգրավված լինեն կանխարգելիչ գործընթացներում և ինչպե՞ս:

– Այն երկրները, որտեղ իսլամը դոմինանտ կրոն է, դրանք մի քիչ այլ հասարակական քաղաքական կառուցվածք ունեն: Այսինքն՝ այն ժողովրդավարական ինստիտուտները, որոնք ընդունված են Արևմուտքում և որտեղ կարելի է ճնշումներ բանեցնել իշխանությունների վրա, այդ երկրներում չեն աշխատում: Այնտեղ կապերը ուղղակի իշխանական շրջանակների հետ են, որոնց, եթե կան գործընկերային հարաբերություններ և համապատասխան նյութերը տրամադրվում են, համապատասխանաբար հասարակության տարբեր սեկտորներում հայտնվում են համապատասխան առաջադրանքներ կամ արգելանքներ նման թեմաներ տարածելու առումով: Այսինքն՝ պետք է գործի դրվեն դիվանագիտական խողովակները, նաև անձնական կապերը այդ երկրների իշխանությունների հետ: Այդպես է միշտ եղել իսլամադավան երկրների հետ, որոնց հետ մենք հարաբերություններ ունենք: Այդ երկրներում այդպես են աշխատում: Իսկ տեղի հայկական համայնքի ղեկավարներն էլ կապող օղակ են եղել:

– Ալիևի հայտարարությունները որևէ կշիռ կունենա՞ն մուսուլմանական աշխարհի երկրների իշխանությունների վրա:

– Այստեղ կշիռը հետևյալն է. հիմքում դնել այն, որ գործընկերային հարաբերություններն անպայման կրոնով պետք է պայմանավորված լինեն, մի քիչ ճիշտ չէ: Եթե աշխատում են երկրների հետ, որոնց հետ իրենց շահերը համընկնում են, որոնք ենթադրում են որոշակի գործողություններ, բնականաբար, կտեսնենք այդ գործողությունները, նաև կտեսնենք շահերի համընկնումն ու կշիռը: Այսինքն՝ այստեղ առաջնայինը շահերն են. Ալիևի կողմից կարող է կրոնի հարցը շահարկվել, կարող է այլ հարց շահարկվել, ու դա դրվի շրջանառության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում