Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցական հեռագիր է հղել իր ռուս գործընկերոջը Լեռնային Ղարաբաղում ականազերծման ժամանակ ռուս սակրավորի մահվան կապակցությամբ՝ հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն իր Telegram ալիքում:
«Ես խորապես վշտացած եմ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի սպայի մահվան մասին լուրից: … Ադրբեջանի բանակի անձնակազմի անունից և իմ անունից ուզում եմ անկեղծ ցավակցություն հայտնել մահացածի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին », – գրել է Հասանովը նամակում: