Wednesday, 15 05 2024
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները

Նման հարցերում հապաղումը կարող է լինել ճակատագրական

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Իրանում բնակվող փաստաբան Ժոզեֆ Ամիրյանը։

– Պարոն Ամիրյան, Իրանում ՀՀ դեսպանը և ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը քննարկել են Մեղրիի մաքսակետի վերակառուցման ծրագրի ընթացքը։ Քննարկվել են այդ ուղղությամբ անհրաժեշտ համաձայնեցումների հարցերը։ Ինչպե՞ս եք գնահատում։

Ողջունելի է հանդիպումը, սակայն Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերություններում դա աշխատանքային բնական գործընթաց է: Հուսանք, որ հետպատերազմական ժամանակահատվածում դա կհանդիսանա նոր սկիզբ վերաշնչավորելու երկկողմ հարաբերությունները:

ՀՀ դեսպանը վերջին տարիներին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել իրանական տարբեր նախարարությունների և գործարար շրջանակների հետ, սակայն արձանագրված արդյունքները այնքան էլ ակնառու չեն:

– Հայաստանն ու Իրանը հարաբերությունների ինչպիսի՞ նոր նշաձող պետք է սահմանեն պատերազմից հետո։

– Կարծում եմ՝ դա հիմնովին կախված է իրանական կողմից: Պատերազմը շատ բան ապացուցեց, որի ամբողջական վերլուծությունը այս զրույցի սահմաններում հնարավոր չէ սահմանել: Հետպատերազմական վերլուծության եզրակացությունն ու Իրանի շրջափակումներից հանգրվանային դուրս գալը, հավատում եմ, նոր էջի սկիզբ կդառնան երկու պետությունների պատմական հարաբերություններում:

Ժամանակն է երկու կողմերն էլ դուրս գան խոսքերի սահմաններից և ավելի ռազմավարական հորիզոնների վրա խարսխեն միջպետական հարաբերությունները:

– Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը պատասխանել է Բաքվում Թուրքիայի նախագահ Էրդողանի հնչեցրած խոսքերին: Էրդողանը Բաքվում բանաստեղծություն է արտասանել, որում, մատնանշելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասել է, թե այնտեղ ապրողներին բռնի ուժով բաժանեցին մեզանից։ Զարիֆն ասել է, որ Էրդողանը տեղեկացված չէր, որ նրա ասածը Արաքսից հյուսիս ընկած տարածքներին է վերաբերում, որոնք բռնի ուժով բաժանվել են իրանական հայրենիքից։ Իրան-Թուրքիա հարաբերություններում լարվածությո՞ւն է նկատվում։ Ճիշտ պահը չէ՞ հայ-իրանական հարաբերությունների խորացման համար։

– Նախ կուզենայի ընդգծել, որ Բաքվի շքերթի ընթացքում Իրանի ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորող բանաստեղծությունը հասավ իր նպատակին՝ սրելով թուրք-իրանական հակասությունները, ինչի դեմ Իրանում բողոքի ալիքը, ես կասեի՝ իրանական կիրթ հակազդեցությունը, այնքան էլ համաչափ չէր: Թուրքերը այդ գրականությամբ խելքի եկողները չեն:

Իսկ ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերությունների խորացման հարցին, ես հավատացած եմ, որ դրա համար այսուհետ պետք չէ այլևս սպասել առիթների: Առանց ցանկատեսությունների և երազանքների գիրկը ընկնելու պետք է հետադարձ վերարժևորել անցնող դանդաղկոտությունը, պետք է երկուստեք ծրագրավորված շարժվել դեպի առաջ:

– Կարծում եք՝ Իրանն ափսոսո՞ւմ է պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած իներտության և Հայաստանին աջակցություն չցուցաբերելու համար։

Նախանշանները այդպիսին են, բայց մենք այդ ափսոսանքը պիտի շոշափենք քաղաքական դաշտում, հաջորդող գործնական քայլերում:

Ես չեմ կասկածում, որ հարցերը այդ ուղղությամբ են ընթանալու, սակայն վստահ չեմ, որ դա ընթանալու է մեր հարևանությամբ ընթացող զարգացումներից չուշացած՝ Իրան-Հայաստան ռազմավարական և անվտանգության պահանջները բավարարելով: Նման հարցերում հապաղումը կարող է լինել ճակատագրական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում