Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Եթե չես պատժում, ծնվում է նոր դավաճանություն. Պետք է քրգործ հարուցվի ու քաղաքական գնահատական տրվի պատերազմի ժամանակ տեղի ունեցածին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանը:

Պարոն Մալխասյան, Սամվել Բաբայանն իր վերջին հարցազրույցում խոսեց պատերազմի ժամանակ մեր կրած պարտության պատճառների մասին: Ըստ այդ հարցազրույցի՝ բանակում իսկական ամենաթողություն է եղել, հրամանները չեն կատարվել, օպերացիաները տապալվել են: Ի՞նչն է եղել դրա պատճառը, ո՞վ է եղել այդ ամենաթողության պատասխանատուն:

– Սամվել Բաբայանը ինչ որ ասում է, լրիվ ճիշտ է ասում: Ասեմ ավելին՝ նա ասում էր մեր բանակի արատավոր երևույթների չնչին մասը: Դա այսբերգի մի ծայրն էր միայն: Մեր բանակը շատ լուրջ, խորքային խոցելի տեղեր ուներ: Բանակից որոշակի իրազեկ մարդիկ միշտ բարձրաձայնում էին, որ բանակի հրամանատարական կազմը ապրում է ցոփուշվայտ կյանքով: Հնարավոր չէ մեր բանակում մատնացույց անել մի գնդապետի, զինկոմի, որը իր աշխատավարձին համահունչ կենսակերպ ունի: Բոլորը զբաղված են իրենց անձնական շահով, բայց ցանկացած հայրենասեր մարդ իր անձնական շահը պետք է տեսնի հավաքական շահի մեջ: Մեր հրամանատարները, պետական պաշտոնյաները չունեն հավաքական շահի գիտակցում: Բոլորը հարստանում էին, բայց չէին կշտանում դրանից: Իսկ հարստանում էին պետությանը, բանակին կողոպտելով: Տարիներ շարունակ բանակը կողոպտվել է, թալանվել է, որով նրանք իրենց ավտոմեքենաներ են առել, թանկարժեք առանձնատներ են առել, կիլոգրամներով ադամանդ են առել իրենց կանանց համար: Իսկ դրան զուգահեռ կյանքը առաջ էր գնում, գիտատեխնիկական առաջընթաց էր գրանցվում,  հակառակորդը դրան համահունչ զինվում էր: Իսկ մենք մնացել էինք 80-ականներում: Միշտ Ադրբեջանին ծաղրում էինք, թե նրանք քոչվոր ցեղեր են, հետամնաց են, բայց պարզվում է՝ Ադրբեջանի հետախուզությունը մեզանից լավ է աշխատել: Նրանք արբանյակ են ուղարկել տիեզերք ու ստացել բոլոր կոորդինատները: Նրանք հավաքագրել են առևտրական նպատակներով Թուրքիա ու Ադրբեջան գնացած մեր քաղաքացիներին ու օգտագործել են իրենց նպատակների համար: Հատկապես պատերազմի օրերին նրանք էին այդ խուճապը տարածում: Նրանց գործակալական ցանցը վխտում էր Հայաստանում:  Ադրբեջանը համակարգչով էր կռվում, մեր զինվորները՝ ավտոմատով: Այնպես որ, Սամվել Բաբայանը շատ ճիշտ էր ասում ամեն ինչը: Մեր բանակը պետք է խորքային փոփոխությունների ենթարկվի: Մեզ հիմա օդուջրի պես պետք է ոտքի կանգնել, դադարեցնել լացուկոծը և հասնել նրան, որ վերջապես քաղաքական գնահատական տրվի մեր վերջին 30 տարվա ընթացքին՝ ձեռքբերումներին, կորուստներին ու դրանց պատճառներին: Պետք է դրանց գնահատական տրվի, թե ինչպես եղավ, որ 90-ականներին մենք հաջողություններ ունեցանք, և այդ հաջողությունները եկան ու մեր օրերում  դարձան պարտություն:  Պետք է այդ պատճառները պարզվեն: Մինչև հիվանդությանը ախտորոշում չտրվի, հնարավոր չէ բուժել այդ հիվանդությունը:

Քաղաքական գնահատականից զատ՝ Դուք տեսնո՞ւմ եք քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն: Սամվել Բաբայանը պնդում էր, որ պետք է քրեական գործ հարուցվի:

– Անպատճառ  տեսնում եմ նաև քրեական գործի անհրաժեշտություն: Մինչև հանցագործությունը, դավաճանությունը չբացահայտես, չմաքրես, չես կարող նոր էջից սկսել, առաջ գնալ: Եթե դու դավաճանությունը չես բացահայտում, չես պատժում դավաճաններին, դա նախադեպ է դառնում, ու ապագայում էլի կլինեն դավաճաններ: Անպատճառ պետք է պարզվի զորքի պարտության պատճառը, պետք է պարզվի, թե ինչ բացթողումներ են եղել, ինչու հրամանները չեն կատարվել: Մենք նաև լսել ենք, որ մեր զինվորները արիաբար կռվել են, գիտակցաբար գնացել են մահվան, դիմակայել են թշնամուն: Հիմա եթե դու չես պարզում, թե այդ տղաներին ով է խանգարել, ով է դավաճանել, ինչու զորքը հրամանատար չի ունեցել, ապա  դա անթույլատրելի է:
Իսկ Ձեր կարծիքով՝ ո՞վ է մեղավոր եղել, որ զորքը հրամանատար չի ունեցել: Ամեն ինչ բարդվում է դավաճանների վրա՞:

– Շատ-շատ մարդիկ: Տեսեք, նրանք, որ բարակ գծով եկել հասել էին մինչև Մեղրի, ու եթե մերոնք ուժերը կենտրոնացնեին և նրանց մեջքը կոտրեին, մենակ էդ օպերացիան խելացի կազմակերպեին, ապա թուրքը պարտված էր:

Իսկ այդ օպերացիան, ըստ Սամվել Բաբայանի, տապալվել է, քանի որ վերջին պահին դրա համար նախատեսված զորքը հրաժարվել է կատարել այդ հրամանը:

– Այո, Սամվել Բաբայանն ասում է՝ կամ վախեցել-փախել են, կամ չեն արել, բայց երկու դեպքում էլ դատ է հասնում: Եթե վախեցել-փախել ես, ապա դավաճան ես, իսկ եթե միտումնավոր  չես գնացել դրան, ուրեմն առավել ևս դավաճան ես, թշնամու լրտեսը: Այս ամենը պետք է պարզվի: Սա չի կարող այդպես մնալ: Սամվել Բաբայանը քարտեզի վրա շատ խելացի բացատրում էր, թե ինչ էր պլանավորված՝ նրանց մեջքը կոտրում էինք, կիսում էինք ու վերցնում շրջափակման մեջ, որից հետո խուճապը կընկներ թուրքի զորքի մեջ, ու ամեն ինչ կավարտվեր: Սակայն նրանց ավելի շուտ հաջողվեց խուճապ գցել մեր մեջ: Մենք իսկական պատերազմից առաջ  նախ խայտառակ պարտություն կրեցինք տեղեկատվական պատերազմում: Իսկ այդ ամեն ինչից զատ՝ հիմա էլ կանգնել ենք երկրի խառնաշփոթի առաջ:

Այդ խառնաշփոթի մեջ Դուք ակնկալում եք, որ քրեական գործ կհարուցվի՞ կամ, ինչպես Դուք նշեցիք, քաղաքական գնահատական կտրվի՞ տեղի ունեցածին:

– Հիմա դժվար է: Դրա համար հարկավոր է, որ ներքաղաքական իրավիճակը հանդարտվի, որ հնարավոր լինի իրերը կոչել իրենց անուններով: Թե չէ խառնակիչների մեջ մարդիկ կան, որոնց համար ոչ մի բան արժեք չունի: Արցախն էլ արժեք չունի: Նրանց համար Արցախը հոգ չէ: Նրանք Արցախ, հայրենիք հասկացություն չունեն: Նրանց միայն իշխանություն է պետք, որովհետև իրենց պատկերացմամբ՝ պետական պաշտոնյա նշանակում է թալանչի, գող, բարեկեցիկ ապրող մարդ: Նրանց համար պաշտոնը նշանակում է եկամտի անսահման աղբյուր, թալանի միջոց:

Ամենայն հայոց փեսան նախօրեին ներբողներ էր ձոնել Վազգեն Մանուկյանին, թե երբ երիտասարդ էին, ու Վազգենը ելույթներ էր ունենում հեռուստացույցով, իրենք ժամերով լսում էին նրան ու չէին կշտանում: Բայց ես ուզում եմ այդ ամենայն հայոց փեսային հարց տալ՝ այդ ինչի՞ց նա չէր կշտանում, Վազգեն Մանուկյանի՞ց, որին ժամանակին նրա աներ-հայրիկը իդիոտ էր անվանել: Այդ ի՞նչ էր ասում այդ իդիոտը, որ նա լսում էր ու չէր կշտանում: Սա ողբերգություն է: Ամենայն հայոց փեսան իր աներ-հայրիկի հետ իրենց թալանածը, կազինոներում մսխածը որ դնեին, ամեն ինչ էլ հիմա մեր բանակը կունենար՝ և անօդաչուներ, և տիեզերքում արբանյակ, և այլ զինատեսակներ: Բայց չէ, նրանք թալանեցին, կողոպտեցին մեր երկիրը և այսօր բերել ինքն իրեն սիրահարված թյուրիմացությանը ներկայացնում են որպես վարչապետի թեկնածու, ու մի բան էլ պարզվում է՝ ժամանակին լսել են ու չեն կշտացել: Չեն կշտացել նրանից, ում անվանել են իդիոտ, ում անվանել են դատարկ դհոլ:

Հիմա անհրաժեշտություն կա խորքային ձևով իմանալու, թե որտեղից  է  գալիս մեր պարտության պատճառը: Իսկ այդ պատճառները շատ խորքերից են գալիս, երբ անձնական շահը վեր է դասվել հայրենիքի պաշտպանությունից ու անվտանգությունից: Դրա համար էլ ընկանք էս օրը: Բայց չպետք է դրանից ողբերգություն սարքել: Ես կարծում եմ, որ գարնանը արտահերթ ընտրություններ կլինեն, ու մեր ժողովուրդն այս բոլոր փաստերից հետևություններ կանի ու իր համար կընտրի ճիշտ ղեկավար: Մենակ այդ դեպքում է հնարավոր այս վերքերը թոթափել ու առաջընթաց ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում