ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված այս տարվա թվով 12-րդ քննության արդյունքները:
Համաձայն ամփոփված տվյալների՝ հրավիրված 20 դիմորդներից 9-ը չեն ներկայացել: Քննությանը մասնակցած թվով 11 դիմորդից 6-ին շնորհվել է որակավորված հաշվապահի վկայական:
2011 թվականի ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման քննությունների արդյունքներով տրվել է 105 որակավորման վկայական:
Հայաստանի Հանրապետությունում, 02.08.2011 թ. դրությամբ, թվով 463 հաշվապահ ունի որակավորման վկայական:











































