Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին

Կոտայքի մարզում բնակարանների գները բարձրացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզում բնակարանների գները բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստանի մարզային քաղաքներից մի քանիսում բնակարանների գները նվազել են, մյուսներում` բարձրացել: Ի դեպ, ՀՀ մարզային որոշ քաղաքներում բնակարանների գները փոփոխության չեն ենթարկվել: Օրինակ, այս տարվա սեպտեմբերին Աբովյան քաղաքում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 187 հազար դրամ, իսկ հոկտեմբերին այն թանկացել է՝ դառնալով 188 հազար 300 դրամ:

Նույն մարզի Նոր Հաճնում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 1200 դրամով. սեպտեմբերին մեկ քմ-ի գինը կազմել է 130 հազար դրամ, իսկ հոկտեմբերին՝ 131 հազար 200 դրամ: Եղվարդում թանկացումը կազմել է 500 դրամ, Հրազդանում՝ 1000 դրամ, Չարենցավանում՝ 900 դրամ: Իսկ, ահա, տուրիստական քաղաք համարվող Ծաղկաձորում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է՝ 280 հազար դրամից դառնալով 281 հազար 300 դրամ: Հայաստանի հայրաքաղաք համարվող Գյումրիում բնակարանի գինը բարձրացել է 500 դրամով. այստեղ բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին առաջարկվել է 103 հազար դրամ, իսկ հոկտեմբերին՝ 103 հազար 500 դրամով:

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում բնակարանի գինը 900 դրամով է էժանացել, իսկ Էջմիածնում և՛ սեպտեմբերին, և՛ հոկտեմբերին բնակարանի մեկ քմ գինը կազմել է 160 հազար 200 դրամ: Բնակարանների գները նվազել են Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, Գորիսում, Իջևանում, Եղեգնաձորում, Վայքում, Աշտարակում, Ապարանում: Իսկ, ահա, Արտաշատում բնակարանի մեկ քմ-ն սեպտեմբերին վաճառվել է 128 հազար դրամով, հոկտեմբերին՝ 128 հազար 500 դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում