«Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 16-ից թույլատրել է ՌԴ լոլիկ ներմուծել Ադրբեջանի ձեռնարկություններից մեկից: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Նախարարությունը նշում է, որ քննարկման փուլում է Ադրբեջանի ևս երկու ձեռնարկություններից արտադրանք ներմուծելու թույլտվության հարցը:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզոր»-ը արգելել էր լոլիկ ներմուծել Ադրբեջանից՝ դրանցում հայտնաբերված լոլիկի հարավամերիկյան ցեցի և արևելյան պտղակերի պատճառով:
Բացի այդ, գերատեսչությունը սահմանափակել է լոլիկի ներմուծումը Ուզբեկստանից, Հայաստանից և Թուրքիայից՝ կապված լոլիկի շագանակագույն կնճռոտման, ինչպես նաև լոլիկի բծավոր թառամման և պեպինո խճանկարային վիրուսների հայտնաբերման հետ: