Հանդիպում եմ ունեցել Հայաստանի Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։Կարծիքներ ենք փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձի, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին և Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին։
Պարոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը։
Խորհրդակցությունները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են։







































