Ֆրանսիայի մայրաքաղաքում երկու անհայտ տղամարդիկ ներխուժել են ոսկերչական խանութ և քառորդ միլիոն եվրո արժողությամբ զարդեր գողացել: Այս մասին երկուշաբթի, դեկտեմբերի 14-ին, հաղորդել է BFM հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության դեպարտամենտի իր աղբյուրին:
Նշվում է, որ հարձակվողները Հաղթական կամարի մոտակայքում գտնվող խանութ են հասել սկուտերով: Մոտոցիկլետի սաղավարտ կրող տղամարդիկ ներխուժել են խանութի տարածք, արցունքաբեր գազ ցողել, էլեկտրաշոկով հարվածել աշխատակցին, կոտրել են խանութի ցուցափեղկը և գողացել զարդերը:
Փարիզի ոստիկանությունը փնտրում է կողոպտիչներին, հետաքննություն է սկսվել դեպքի բոլոր հանգամանքների վերաբերյալ:










































