Monday, 15 06 2026
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Եթե որևէ մեկը կշեղվի այդ սկզբունքից, ապա ես այդ մարդկանց հետ չեմ աշխատի. Արարատի նորանշանակ մարզպետ

Հինգշաբթի օրը կառավարության նիստում հայտնի դարձավ Արարատի նոր մարզպետի անունը։ Մարզն այսուհետև կղեկավարի Ռազմիկ Թևոնյանը։ Վերջինս մասնակցել է Արցախյան ազատամարտին, կազմակերպել է Հայաստանի սահմանների ինքնապաշտպանությունը։ Թևոնյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ԵԼՔ դաշինքի կողմից առաջադրվել էր որպես ԱԺ պատգամավորի թեկնածու։ Թևոնյանը 1991 թվականից Երասխի գինու գործարանի տնօրենն է եղել։

«Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց նորանշանակ մարզպետին։

Պարոն Թևոնյան, բարդ ժամանակահատվածում եք ստանձնում մարզի ղեկավարումը։ Որո՞նք են լինելու Ձեր առաջնահերթությունները, ինչի՞ց եք սկսելու։

– Այսօր թե՛ իմ, թե՛ մեր մարզպետարանի, թե՛ երկրի համար առաջնահերթը գերիների ու անհետ կորած զինծառայողների հարցերն են։ Անհրաժեշտ է, որ մենք կարողանանք այդ հարցերի պատասխանները տանք։ Ես տեղյակ եմ, որ մեծ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։ Տեղյակ եմ, թե՛ Արցախից, թե՛ այստեղից։

Իսկ մարզում Արցախից եկած ընտանիքներ շա՞տ կան։ Նրանց խնդիրներին ի՞նչ լուծում է տրվում։

– Այո՛, կան, խնդիրներին ծանոթանում ենք, հաջորդ շաբաթվա մեջ ավելի կոնկրետ կարող եմ ասել, բայց նաև կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ ամեն ինչ արվում է։

Նախօրեին Արարատի մարզի մի շարք համայնի ղեկավարներ հայտարարեցին, որ միանում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Այդ համայնքապետների հետ հետագա աշխատանքը ինչպե՞ս եք պատկերացնում։ Խնդիրներ կարո՞ղ են առաջանալ։

– Ոչ մի խնդիր չի կարող առաջանալ։ Ամեն մարդ կարծիքի արտահայտման իրավունք ունի։ Ես կաշխատեմ բացատրել նրանց, բայց որևէ մեկին ստիպել չեմ ցանկանում։ Ես կգերադասեմ բացատրելով հասկացնել մարդկանց, որ խաղաղությունը ամեն ինչից վեր է։ Իսկ աշխատանքային հարցերում, կարծում եմ, որ ոչ մի խնդիր չի կարող առաջանալ։ Քաղաքական հայացքներն ինչ գործ ունեն մարզի խնդիրների, տնտեսության, գյուղերի բնակչության խնդիրների հետ։ Եվ հետո, ինչքան հասկացա, այն համայնքապետները, որոնք գյուղի անունից են հայտարարություններ արել, արդեն պրոբլեմ է առաջացել։ Գյուղացիները պահանջում են, որ հերքեն։ Բայց կան համայնքապետներ, որ իրենց անունից են անում հայտարարությունները։ Այստեղ սխալը միայն այն է, որ նրանք համայնքի անունից են հանդես գալիս։ Պետք է հանդես գան բացառապես իրենց անունից։ Այդ դեպքում խնդիր չի առաջանա։

Պարոն Թևոնյան, մարզպետարանում կադրային փոփոխություններ իրականացնելո՞ւ եք, Ձեր թիմը բերելո՞ւ եք։

– Չէ, չէ։ Ես 40-43 տարվա աշխատանքային ստաժ ունեմ։ Ես կողմնակից եմ այն մարդկանց, որոնք աշխատում են, աշխատելու են։ Դա է սկզբունքը։ Իսկ թե այդ աշխատողը դաշնակցական է, հանրապետական է, թե այլ կուսակցության ներկայացուցիչ, կարևոր չէ։ Այդ մարդը, երբ մտավ իր աշխատանքի վայր, պետք է մոռանա իր կուսակցական պատկանելիությունը։ Պետությունը մեզ աշխատավարձ է տալիս, որ մենք աշխատենք, որ ժողովրդի, երկրի համար լավ լինի։ Եթե որևէ մեկը կշեղվի այդ սկզբունքից, ապա ես այդ մարդկանց հետ չեմ աշխատի։ Աշխատանքի վայրում աշխատողը պետք է մտածի բացառապես աշխատանքի մասին։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ճանապարհային քարտեզ 6 ամսվա կտրվածքով, որից հետո գրեթե ամբողջությամբ փոփոխվեց կառավարության կազմը։ Առաջադրված խնդիրները իրականացված կադրային փոփոխություններով հնարավո՞ր է 6 ամսում լուծել և արդյունք ցույց տալ։


– Այո՛։ Եվ դա իմ ցանկությունը չի, այլ դա պարտավորություն է։ Եթե ես չկարողանամ իմ մասով առաջադրված խնդիրները լուծել, կատարել հանձնարարությունները, ապա ես չեմ աշխատի։ Բայց ես խնդիր չունեմ։ Ես պատրաստվում եմ կատարել իմ բոլոր պարտավորությունները։ Ամեն մարդ պետք է մտածի, որ իրենից է կախված այսօրվա մեր երկրի դժվար իրավիճակը վերացնելը։ Ամեն քաղաքացի՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունից է։ Յուրաքանչյուր քաղաքացի այդ դժվարին իրավիճակում պետք է մի կողմ թողնի իր բոլոր ամբիցիաները և լծվի գործի։ Դուք ի՞նչ եք կարծում, ես ինչու պետք է գամ ու մարզպետ աշխատեմ։ Ես եկել եմ, քանի որ իմ վրա պատասխանատվություն եմ զգում, որ կարող եմ ինչ-որ բան առաջ տանել, շատ առաջ տանել։ Ես գիշեր-ցերեկ աշխատելու եմ, որ որոշակի ժամանակ հետո այսօրվա դժվար պահերը արդեն հետևում մնան։

– Ձեր նշանակումից հետո որոշ կայքեր հեգնական տոնով հրապարակումներ էին արել, հարցադրում էին առաջ քաշել, թե շարունակելո՞ւ եք Գարիկ Սարգսյանի կոկորդիլոսաբուծարանի կառուցումը։

– Ընդհանրապես, մարդիկ, եթե ինձ չեն ճանաչում, լավ կանեն այդպիսի մեկնաբանություններ չանեն։ Այդ մարդիկ թող նայեն իմ կենսագրությունը։ Ես 30 տարի աշխատել եմ սահմանին և կատարել եմ ինձ վրա դրված բոլոր հանձնարարությունները։ Մեր սահմանը գնալով ուժեղացել է մինչև 2010 թիվը։ 2010 թվից ունեցել ենք որոշակի պրոբլեմներ, բայց դրանք հարթվել են։ Այն գործարանում, որ ես աշխատել եմ տնօրեն, այդ գործարանը աշխատել է, աշխատում է և աշխատելու է։ Այդ մարդիկ իմ մասին ինչ-որ բաներ խոսելու փոխարեն լավ կանեն՝ գան տեսնեն, թե որտեղ է գործարանը, որտեղ են այգիները, ինչքան մոտ է սահմանին, ու իրենց բոլոր հարցերի պատասխանները կստանան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում