Փորձագետները պարզել են, որ ամենատարածված ընկույզներից մեկը կարող է մահացու վտանգավոր լինել հում վիճակում: Համապատասխան նյութը հրապարակվել է Healthline պորտալում:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, խոսքը հնդկական ընկույզի մասին է: Բանն այն է, որ խոհարարորեն չմշակված պտուղը պարունակում է ուրուշիոլ յուղոտ տոքսինը, որը մարդու մոտ կարող է կոնտակտային ալերգիկ դերմատիտի առաջացման պատճառ դառնալ: Դրա հետևանքով առողջ մարդու մաշկի վրա առաջանում են քոր առաջացնող ելունդներ կամ բծեր: Եթե հում ընկույզն ուտի ուրուշիոլի նկատմամբ ալերգիա ունեցող մարդը, դա նրա համար կարող է ավարտվել մահվան ելքով:
Բայց, սովորաբար, հնդկական ընկույզը վաճառքում է հայտնվում մանրակրկիտ մաքրված և բովված վիճակում: Այն չի պարունակում տոքսիններ և հարուստ է չհագեցած ճարպերով, վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդիչներով:









































