Վրաստանում անցած 24 ժամվա ընթացքում 37 մարդ է մահացել կորոնավիրուսից, 2129 հիվանդ դուրս է գրվել երկրի քովիդ-կլինիկաներից:
Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 4146-ով: Մահացել է 37 մարդ:
Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է վարակի 183099 դեպք:
Միևնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 2129 մարդ, համավարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 150461 հիվանդ: Մահացել են 1694-ը:
1017 մարդ ներկայումս մեկուսացված է, 6881-ը՝ հիվանդանոցներում է, 3400-ը` քովիդ-հյուրանոցներում:










































