Քուինսլենդի համալսարանի և CSL Limited- ի կողմից մշակված նոր կորոնավիրուսի դեմ ավստրալիական պատվաստանյութի փորձարկումները դադարեցվել են մի շարք կամավորների մոտ ՄԻԱՎ-ի թեստի կեղծ դրական արդյունքներ հայտնաբերվելուց հետո:
Այս մասին ասվում է CSL Limited- ի կողմից հրապարակված՝ դեղերի մշակողների հայտարարության մեջ:
«CSL- ը և Ավստրալիայի կառավարությունը պայմանավորվել են, որ պատվաստանյութերի մշակումը չի անցնի փորձարկման երկրորդ և երրորդ փուլերին: Առաջին փուլը կշարունակվի», – նշված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, պատվաստանյութը մշակողները շեշտում են, որ այն չի կարող առաջացնել ՄԻԱՎ վարակ․ ստուգիչ ստանդարտ թեստերը հաստատել են փորձի մասնակիցների մոտ մարդու իմունային անբավարարության վիրուսի բացակայությունը:











































