Գիտնականները պարզել են, որ հնեցված պանիրների չափավոր օգտագործումը օգնում է երկարացնել կյանքը: Այս մասին հայտնում է Express-ը՝ հղում անելով Տեխասի A&M համալսարանի մասնագետներին:
Նշվում է, որ այնպիսի պանիրներում, ինչպիսիք են չեդդերը, բրին և պարմեզանը, առկա է սպերմիդին քիմիական նյութը, որն օգնում է իջեցնել արյան ճնշումը և 40%-ով նվազեցնում է սրտի անբավարարության և սրտանոթային այլ հիվանդությունների հավանականությունը:
Լաբորատոր հետազոտությունների ընթացքում մասնագետները պարզել են, որ կենդանիների սննդակարգին սպերմիդին ավելացնելու դեպքում նրանց կյանքի տևողությունը երկարում է 25%-ով: Նրանք նաև նշել են, որ նյութն ի վիճակի է արգելափակել լյարդի վնասված բջիջների բազմացումը և դրանով կանխել լյարդի ֆիբրոզը:







































