Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում

Շարժվում ենք առաջ. Դիմակայություն ընդդեմ Ռուսաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի…

Եվս մեկ քայլ դեպի Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ. Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Բուլղարիայի ընտրանուն և դուրս եկավ Եվրո 2022-ի որակավորման խմբային փուլ: Դեկտեմբերի 9-ին Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում կայացավ ՈՒԵՖԱ Եվրո 2022-ի որակավորման փլեյ-օֆ փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց 3:1 հաշվով:

Որակավորման խմբային փուլում մեր թիմն ընդգրկվել է 2-րդ խմբում և կմրցի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ։ Այո, առաջիկայում մեր հավաքականին սպասվում է շատ ավելի լուրջ փորձություն։ Որակավորման խմբային փուլում թույլ մրցակիցներ այլևս չկան։ Նույն Ռուսաստանի հավաքականն ուժեղագույններից է ոչ միայն Եվրոպայում, այլև աշխարհում։ Հայաստանի հավաքականը երբեք չի խաղացել այս փուլում, ուստի գրանցված արդյունքը կարելի է պատմական համարել։

Որակավորման խմբային փուլում 8 ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած հավաքականներն իրավունք կստանան մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին։ Եզրափակիչ փուլի ուղեգրեր կստանան ենթախմբերում երկրորդ հորիզոնականները զբաղեցրած լավագույն արդյունք ցույց տված ևս 6 հավաքականներ։ Մյուս երկու հավաքականները փլեյ-օֆում կվիճարկեն ևս մեկ ուղեգիր։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ որակավորման սկզբունքով դուրս կգան 15 հավաքականներ, որոնց կմիանա կազմակերպիչ երկրի ազգային թիմը։ Ի դեպ, մեր ենթախմբում արդեն իսկ կայացել է մեկ հանդիպում։ Վրաստանի ընտրանին ոչ-ոքի՝ 4։4 է խաղացել Ֆրանսիայի հետ։ Սա մեզ համար ձեռնտու արդյունք կարելի է համարել։

Որակավորման խմբային փուլին ընդառաջ հարկ ենք համարում վերհիշել մեր հավաքականի անցած ուղին։ Ամփոփելով Հայաստանի հավաքականի մրցելույթը ընտրական փուլում՝ այն կարող ենք որակել փայլուն։ Վաստակելով 4 միավոր՝ մեր հավաքականը ընտրական փուլում B ենթախմբում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը։ Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2։5 հաշվով զիջել էր Բելգիային, այնուհետև 3։1 հաշվով առավելության հասել Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ։ Վճռորոշ 3-րդ տուրում երկրորդ հորիզոնականն ապահովագրելու համար մերոնց անհրաժեշտ էր առավելության հասնել ենթախմբի ընդգծված հետնապահ Շոտլանդիայի նկատմամբ։ Այս հավաքականն առաջին տուրում Չեռնոգորիային 9։2 հաշվով զիջելուց հետո երկրորդ տուրում 7։3 հաշվով զիջել էր Բելգիային։ Մեր հավաքականի հաղթանակը կասկած չէր հարուցում։ Բուքմեյքերները Հայաստանի հաղթանակի համար սահմանել էին 1.05 գործակից, բայց… Մեր ֆուտբոլիստները անսպասելիորեն ցուցադրեցին անվստահ խաղ։ Հաղթանակի նկատմամբ վստահությունն ուղղակի թույլ չտվեց Հայաստանի հավաքականին տրամադրվել և խաղալ գոնե իր հնարավորության սահմաններին մոտ։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2։ Ընդ որում, շոտլանդացիները երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, և մերոնք հետապնդողի դերում էին։ Նշենք, սակայն, որ ողջ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականը թելադրողի դերում էր, իսկ շոտլանդացիները կազմակերպեցին ընդամենը 5-6 վտանգավոր գրոհ, որոնցից երկուսն ավարտվեց դարպասի գրավումով։

Խաղալով արդար խաղի կանոններին համապատասխան՝ Հայաստան-Շոտլանդիա հանդիպումից հետո Բելգիայի ընտրանին, որն արդեն ապահովել էր առաջին հորիզոնականը, 5։1 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին՝ Հայաստանի հավաքականի համար ապահովելով երկրորդ հորիզոնականը։

Նշենք, որ մեր ազգային թիմին երբևէ չէր հաջողվել դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ կամ փլեյ-օֆ։ Ժամանակին ենթախմբում ընտրական մրցաշարը բաղկացած էր երկու խմբային փուլերից։ Մեր հավաքականը խաղացել էր խմբային երկրորդ փուլում, որտեղ հաջողության հասնել չէր հաջողվել։ Բուլղարիայի հետ հանդիպումներում տեսանք որակապես շատ ավելի լավ հավաքական։ Երկու հանդիպումներում մերոնք խփեցին 7 և բաց թողեցին ընդամենը մեկ գնդակ, այն էլ պաշտպանի վրիպելու հետևանքով։ Փլեյ-օֆում մեկ գնդակ ընդունելը խոսում է բալանսավորված և տակտիկապես լավ պատրաստված թիմի մասին։

Արդեն հունվարին Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը։ Մեզ սպասում է լուրջ դիմակայություն ընդդեմ Ռուսաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի։ Մենք գտնվում ենք վերելքի փուլում և պարտավոր ենք անել հնարավորը հաջողությունը զարգացնելու համար։ Այս խմբում, այո, Ռուսաստանը ընդգծված ֆավորիտ է, բայց երկրորդ հորիզոնականի համար պայքարելը, կարծում ենք, միանգամայն իրատեսական է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում