Վրացի քաղաքագետ Տորնիկե Շարաշենիձեն «Առաջին լրատվականի» հետ զրույցում անդրադարձավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի The Business Year – Azerbaijan 2011 պարբերականի հատուկ համարին տված հարցազրույցում արտահայտած այն մտքին, որտեղ Սաակաշվիլին նշել է. «Ադրբեջանի ու Վրաստանի ցանկացած ընդդիմախոս մեր երկու երկրների թշնամին է»:
Նկատենք, որ ռուսական Regnum գործակալությունը այս հարցազրույցի վերաբերյալ գրել է, թե Սաակաշվիլին Հայաստանին ներառել է Վրաստանի թշնամիների թվում: Շարաշենիձեն նշեց, որ Regnum գործակալությունը սերտ հարաբերություններ ունի ռուսական հատուկ ծառայությունների հետ և սովոր է խոսքերը կտրել կոնտեքստից և միտքը ներկայացնել խեղաթյուրված: Վրաց քաղաքագետն ընդգծեց, որ Սաակաշվիլին իր հայտարարությամբ նկատի ուներ Ռուսաստանին, և Regnum-ն այդ ամենն այնպես է շրջել, որ տպավորություն ստեղծվի, թե Սաակաշվիլին նկատի է ունեցել Հայաստանին.
«Սաակաշվիլին նման բան չէր կարող նկատի ունենալ, և հարցազրույցի օրիգինալը կարդալով բոլորն էլ կհասկանան, որ նա նկատի ունի Ռուսաստանին»:










































