Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը տարբեր քաղաքներում նույնանման գրասենյակներ ունի, որպեսզի պարզ չլինի, թե որտեղ է նա գտնվում:
«Դա սուտ է: Գրվածը, կրկնում եմ, տեղեկատվական բաղադրիչ է, տեղեկատվական գրոհի, որը չի կարող հասնել իր նպատակին: Դուք գիտեք, որ նախագահն ամեն օր հանրային միջոցառումներ է անցկացնում, նույնանման գրասենյակներ չկան, նախագահը բազմաթիվ գրասենյակներ ունի տարբեր քաղաքներում, նա օգտվում է դրանցից, և դուք դա տեսնում եք»,- ասել է Պեսկովը:
Միևնույն ժամանակ, Պեսկովը հիշեցրել է, որ պետության ղեկավարի տեղաշարժի մասին տեղեկությունները, ինչպես և այլ պաշտպանված անձանց, պետական գաղտնիք են հանդիսանում:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ իբր Պուտինի համար երկու նույնանման գրասենյակներ են կառուցվել Մոսկվայի մարզի «Նովո-Օգարյովո» նստավայրում և Սոչիի «Բոչարով ռուչեյ» ամառանոցում:











































