Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է 2021թ. ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը կարծում է, որ անկախ արդյունքներից` ընդդիմությունը մշտապես դեմ է լինում բյուջեի ընդունմանը:
«Ավելի լավ է ունենալ որոշակի շեղումներով բյուջե, քան չունենալ պլան. եթե դու չունես պլան, ոչ մի դոնոր քեզ հետ խոսելու բան չունի»,- նշեց նա:
Արտակ Մանուկյանը նշեց, որ այս արհավիրքներով հանդերձ` ունենք 8 տոկոս տնտեսական անկում և 3.2 տնտեսական աճ. «Բայց պլանը պետք է ֆիքսենք, որպեսզի որևէ քամի մեզ համար լինի համընթաց»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































