Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սա լուրջ բացթողում է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից, կասկածելի կոռուպցիոն գործարքներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Հայկական ռազմարդյունաբերական համալիրի նախկին ղեկավար Ավետիք Քերոբյանը նշել է, որ հայկական ԱԹՍ-ների մեծ մասը պատերազմ չուղարկվեց։ Մասնակցել եք պատերազմին, ի՞նչ եք Դուք արձանագրել ԱԹՍ-ների հետ կապված։

– Այնպիսի տպավորություն էր, որ մենք ԱԹՍ չունեինք։ Եվ կարծում եմ, որ ԱԹՍ-ներ եղել են, բայց դրանք անորակ են եղել, իսկ դրանց վրա ՊՆ-ն մեծ գումարներ է ծախսել։ Ավելին՝ այդ ԱԹՍ-ները փորձարկված չէին, կամ պոլիգոններում փորձարկված էին, բայց աչքաթող էին արված։ Սա լուրջ բացթողում է ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից, կասկածելի կոռուպցիոն գործարքներ։ Մեր ԱԹՍ-ները, իհարկե, չէին կարող մրցել աշխարհի լավագույն երկրների արտադրած ԱԹՍ-ների հետ, որովհետև հարվածային ԱԹՍ-ները շատ լավն են։ Օրինակ՝ «Բայրաքթարը», որը աշխարհում համարվում է հինգերորդը, որը մեզ այդքան նեղություն էր տալիս, իսկ աշխարհում ցանկացած ռազմական տեխնիկայի հայտնաբերման մեջ հայի մատը խառն է։ Այսինքն՝ ամեն տեղ անօդաչու սարքերը հայերն են պատրաստել, բայց 2001-ին նրանք առաջարկել են ՊՆ-ին, այն ժամանակ ՊՆ-ն հրաժարվել է, և մեր գիտնականների խումբը մեկնել է Շվեյցարիա, այնտեղ էլ նրանց վերցրին, փորձարկեցին և սարքերը արտադրեցին, ուղարկեցին Իսրայել։ Իսրայելն էլ վաճառեց Ադրբեջանին, սկսվեցին հարվածային ԱԹՍ-ները մեր գլխին թափել։

Մեր ԱԹՍ-ները միայն դրոններն էին։ Մինչդեռ նրանք այնքան էին զարգացել, որ զինվորների հագուստներին չիպեր էին տեղադրում՝ տարբերակելու իրենց և մեր զինվորներին։ Այդպիսի ծրագրեր էին կյանքի կոչում։ ԱԹՍ-ները ընդհանրապես չեն գործարկվել, և ռադիոէլեկտրոնային պայքարը մեր ԱԹՍ-ներին գցել են, այսինքն՝ մեր օպերատորները կառավարումը կորցրել են։ Նիկոլը ռազմական գործից բան չի հասկանում, և ինքը խառնել է և առել է ռադիոէլեկտրոնային համակարգի առաջին սերնդի ռուսական տեխնիկա, որի դիապազոնը այլ էր, քան «Բայրաքթարներինը» կամ այլ ԱԹՍ-ներինը։ Եվ երբ նրանք 27-ին սկսեցին, մեր ՀՕՊ համակարգերը ոչնչացրին, ոչնչացրին այդ ռուսական համակարգերը և վերջին երկու տարիներին գնած 50-60-ականների AK տիպի համակարգերը վերացրին։ Այս ամենը Գլխավոր շտաբի և Նիկոլի ապիկարությունից է գալիս, նաև զենքերի գնման հետ կապված, SU 34-ը գնեցին առանց հրթիռների, նույնիսկ հրթիռների համար նախատեսված շրջանակն էր բացակայում, ինչն անիմաստ է։ Պարզվում է՝ վարչապետը և պաշտպանության նախկին նախարարը դա սելֆի անելու համար են բերել, այսինքն՝ 200 միլիոն դոլար վճարել և ընդամենը սելֆի անել, կներեք, դա մեծ շռայլություն է, ինչը բերեց դավաճանական հետևանքների։

– Եղել է նաև կապի՞ խնդիր։

– Այո, ես մարտը վարում էի հեռախոսով, քանի որ չկար ռացիա։ Ամբողջ դիվիզիայում 15-20 ռացիա կար, իսկ առաջին պատերազմի ժամանակ հեռախոսներ չկային, բայց շատ ռացիաներ կային, հոսանք չկար, բայց մենք, չունենալով էներգիայի աղբյուր, հասցնում էինք՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրներից օգտվելով՝ կարողանում էինք լիցքավորել ժամանակին և ունենալ պահեստային մարտկոցներ և կապ պահպանել դասակի կամ ջոկատի հրամանատարի հետ, կար հակաօդային պաշտպանություն, կապի խնդիր մենք չենք ունեցել։ Ռացիաների պակասը նույնպես խնդիր էր։ Սա պետք է ասենք, որ հետագայում սխալներից խուսափենք, և նոր նախարարը և ԳՇ պետը գոնե ականջներին օղ անեն և բանակը վերազինեն։ Ես ասել եմ, որ բանակը վերականգնելու համար առաջին հերթին գլխավոր հրամանատարը պետք է փոխվի, իսկ արար աշխարհում, ով կապիտուլյացիայի է ենթարկվել, ոչ միայն հեռացել է, այլ եղել են դեպքեր, երբ իրենք իրենց վերացրել են։ Օրինակ՝ Հիտլերը ինքնասպան է եղել։ Նիկոլը հրաժարական չի տալիս, նշանակում է, որ ինքն այլ ծրագրեր ունի։

– Արցախում էիք, իրավիճակն ինչպե՞ս է այնտեղ։ Սյունիքում արոտավայրերի հետ կապված հարցեր են առաջացել։

– Արցախում նույն վիճակն է, բանակը կազմալուծված է։ Տղաները դուխից ընկած, ինչպես Սյունիքում թուրքերը գրավել են և առաջ են գալիս և գրավում հազարավոր հեկտարներ մեր տարածքից, նույնը Արցախում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում