«Ժամանակ» թերթը գրում է. «Նիդեռլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքի վարչության ատենապետ Լևոն Սարգիսը իր ղեկավարած կազմակերպության անունից հայտարարել է, որ աջակցում են Հայաստանի օրինական իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Լևոն Սարգիսը հայտնել է նաև, որ Սփյուռքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում է միայն Դաշնակցությունը, իսկ մյուս կուսակցությունները չեն միացել այդ պահանջին:
«Օրհասական այս պահին ներքին քաղաքական լարված վիճակն ու մեր ազգի մեջ պառակտումը կարող է հանգեցնել մի քաոսի, որն էլ կարող է պատճառ դառնալ մեր երկիրը դեպի անդունդ գահավիժման»,- իրենց դիրքորոշումը հիմնավորել է Լևոն Սարգիսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:











































