Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նվազագույն շեմն ու երկու մեսիջները

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը կարելի է որակել նվազագույն ծրագիր, որ իրականացվեց օգոստոսյան թեժ շոգին: Հանրահավաքից ավելին սպասել երևի թե պետք էլ չէր, առնվազն զուտ ֆիզիկական իմաստով: Եվ նույնիսկ կարելի է ասել, որ ի վերջո այն ստացվեց անգամ սպասվածից ավելին, քանի որ աստիճանաբար, ընթացքում, բավականաչափ բազմություն հավաքվեց Ազատության հրապարակում, որը այսպես ասած` սովորական ռեժիմի պայմաններում իրականացվող հանրահավաքներից զգալի նվազ էր, սակայն ամառային թեժ եղանակի և քաղաքական անդորրի պայմաններում բավական նկատելի էր:

Հանրահավաքի այդ նվազագույն շեմի պահպանումը հուշեց, որ Հայ ազգային կոնգրեսը տիրապետում է հասարակական ակտիվության այն նվազագույն սանդղակին, որն անհրաժեշտ բազա է հասարակական ակտիվություն գեներացնելու համար: Այլ խնդիր է, թե որքանով կստացվի այդ գեներացումը աշնանը, ինչի մասին հայտարարվեց հանրահավաքի ընթացքում: Բայց կոնկրետ այս պահի համար, թերևս, պետք է արձանագրել, ինչն էլ կարելի է համարել հանրահավաքի հիմնական խնդիրը, որ գեներացիայի բազան շարունակում է լինել Կոնգրեսի տրամադրության տակ:

Ըստ ամենայնի երկխոսության առաջին երկու հանդիպումներից հետո իշխանությունը հենց այդ հանրահավաքին էր սպասում` արձանագրելու համար Կոնգրեսի լիակատար ֆիասկոն: Եվ չնայած հանրության թվի զգալի նվազմանը, այդուհանդերձ ֆիասկո տեղի չունեցավ, ինչի իշխանական արձագանքին հավանաբար ականատես կլինենք օգոստոսի 4-ին տեղի ունենալիք Կոնգրես-կոալիցիա հերթական հանդիպմանը, որը թվով լինելու է երրորդը: Ի դեպ, հատկանշական է, որ երրորդ հանդիպումը օրերով շատ սերտ համընկնում է Հայ ազգային կոնգրեսի երրորդ տարեդարձին:

Դա իմիջիայլոց, իսկ երեկվա հանրահավաքի երկու կարևոր մեսիջներ կարելի է համարել նաև Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները Մարտի 1-ի բացահայտման և սեպտեմբերի ժամկետի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանը չի բացահայտում Մարտի 1-ը, ուրեմն ինքն է մարդասպանը: Այլ կերպ ասած` Կոնգրեսի առաջնորդը Սերժ Սարգսյանին զգուշացնում է, որ եթե նա շարունակի իներտ և ժամանակ շահող պահվածքը երկխոսության գործընթացում, ապա Կոնգրեսը արդեն նոր շեշտադրում կմտցնի իր պայքարում և Սերժ Սարգսյանին ուղղակիորեն կմեղադրի Մարտի 1-ի համար, ինչը մինչև այժմ անում էր միայն Ռոբերտ Քոչարյանի մասով: Ինչ վերաբերում է սեպտեմբերին, ապա այստեղ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, փաստորեն, ակնարկեց, որ չնայած սեպտեմբերը հայտարարվել է ընդդիմության համբերության վերջնաժամկետ, այնուհանդերձ դա պետք չէ վերջնագիր համարել, այլ պետք է համարել իշխանությանն ուղղված զգուշացում:

Ըստ երևույթին, Տեր-Պետրոսյանը զգուշանում է սահմանային իրավիճակի առաջ կանգնելուց և գերադասում է առայժմ զերծ պահել գործընթացը սուր անկյունից` թողնելով նահանջի և մանևրի տեղ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար: Այդ իմաստով իրավիճակը հատկանշական է նրանով, որ սեպտեմբերին կարող է ավելի հավանական դառնալ ոչ թե հանգուցալուծումը կամ ջրբաժանը, այլ առկա գործընթացի կտրուկ շրջադարձը դեպի նոր ուղղություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում